12:34 03.04.2023
ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխում:
Հատկացվել է 54 մլն 98.2 հազար դրամ գումար, որով նախատեսվում է իրականացնել 1 տարածքի պեղումների, 2 հուշարձանի վերականգնման և 1 արձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներ։
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգում
2022 թվականին մեկնարկած թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքները, ըստ նախնական ծրագրի, նախատեսվում էր ավարտել 2024 թ.: Ամրակայման և նորոգման աշխատանքների ավարտը 2023 թ. ապահովելու նպատակով այս տարվա պետական բյուջեի միջոցներից լրացուցիչ կհատկացվի 28 մլն 837.5 հազար դրամ:
Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնում
Վերականգնման աշխատանքները նախատեսվում էր իրականացնել 2022 թ., սակայն եղանակային ցուրտ պայմաններից ելնելով` աշխատանքները հետաձգվել են մինչև 2023 թ. օգոստոսի 1-ը: Կառավարության որոշմամբ 8 մլն 285.7 հազար դրամ է հատկացվել՝ նախատեսված աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով:
Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու տեղադրում
Գրող, հասարակական գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու հեղինակը հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է: Կիսանդրին տեղադրված է եղել Կոմիտասի անվան պանթեոնում, սակայն 2021 թ. այն գողացվել է: Այս տարվա սեպտեմբերի 5-ին նշվելու է հեղինակ Սարգիս Բաղդասարյանի 100-ամյակը, ինչի կապակցությամբ հեղինակի ժառանգը՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը, դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ աջակցություն խնդրելով կիսանդրու վերականգնման համար: Վերջինս նաև ներկայացրել է Շուշանիկ Կուրղինյանի արձանի պատրաստման և տեղադրման համար կազմված ու փորձաքննված նախահաշվային փաստաթղթերը, որոնց համաձայն՝ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 7 մլն 325 հազար դրամ: Միաժամանակ, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը և հեղինակային իրավունքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ աշխատանքները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ընթացակարգով՝ Սարգիս Բաղդասարյանի ժառանգ, քանդակագործ, անհատ ձեռներեց Աշոտ Բաղդասարյանից:
«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքի պեղումներ
Նախատեսվում է կառուցել Դվին մայրաքաղաքի թանգարանի շենքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Շենքի կառուցման համար նախատեսված տարածքում 2022 թ. իրականացվել են ստուգողական պեղումներ՝ հնագիտական շերտերի առկայությունը ստուգելու նպատակով։ Ներկայում շերտերի փաստագրումից հետո անհրաժեշտ է պեղել ողջ տարածքն ու բացված շերտերը ներառել նախատեսվող թանգարանային կառույցի նախագծում։
Միաժամանակ, քանի որ 2022 թ. ստուգողական պեղումներն իրականացվել և ներկայիս ընթացիկ պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից, «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում 2022 թ. կատարված հետախուզական պեղումների արդյունքում փաստագրված հնագիտական շերտի հետագա պեղումների ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դրամաշնորհային պայմանագրի միջոցով: Ըստ կազմված նախահաշվի՝ պեղումների համար կհատկացվի 9 մլն 650 հազար դրամ:
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...
21:11 11.08.2025
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջՕգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...
21:00 11.08.2025
Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից» ու վերադարձել «Միլան»։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ «Միլանը» 5 միլիոն եվրո է վճարել` կողմերի վարձակալական պայմանագիրը խզելու համար։ Դրանից բացի, 32-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է «Գալաթասարայից» 651 հազար եվրո աշխատավարձը ստանալուց։ Մորատան վարձավճարով «Գալաթասարայ» էր տեղափոխվել 2025թ-ի փետրվարին։ Նա […] ...
20:55 11.08.2025
Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ պատմական քայլ է անվանել: Այս մասին նա ասել է Անկարայում իր նախագահությամբ կայացած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում: «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Ես […] ...
20:50 11.08.2025
Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, օգոստոսի 13-ին կկազմակերպի հեռավար բանակցություններ՝ Թրամփի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Ուկրաինայի ղեկավարության, խոշոր եվրոպական երկրների, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեզ հրավիրել է մասնակցելու […] ...