12:50 05.04.2023
Օրերս «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցները ներկայացրին հանրային և համայնքային նշանակության իրենց նախագծերը ծնողների, ուսուցիչների, մասնագետների ներկայությամբ և ստացան հավաստագրեր՝ ծրագրի նախագծային բաղադրիչը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։
«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վրա։ 66 10-րդ դասարանցիներ Հայաստանից ու Արցախից, հաղթահարելով ընդունելության քննությունները, 2022-ին մեկնարկեցին իրենց 1,5 տարվա ուսումնառությունն աշխարհում լավագույն կրթական մոդելներից մեկով՝ նախագծային կրթությամբ։ Սովորողներն անվճար հնարավորություն ստացան խորությամբ ուսումնասիրելու նախընտրելի բնագիտական առարկան, զարգացնելու մեր օրերում մեծ պահանջարկ ունեցող կենսական հմտություններ և կարողություններ, ձեռք բերելու նախագծերի կառավարման ու հետազոտական հմտություններ, սովորածը յուրացնելու գործնական աշխատանքով և կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։ 1,5 տարվա ուսումնառության ընթացքում ծրագրի մասնակիցները դասախոսություն-հանդիպումներ ունեցան հեղինակավոր գործիչների հետ, ինչպես նաև ոլորտի հեղինակավոր մասնագետների աջակցությամբ իրականացրին իրական խնդիրներ լուծող նախագծեր։
«Պերմակուլտուրային պարտիզակ» թիմի անդամները՝ Հասմիկը, Մարիամը, Միքայելը, Ալլան և Միքայելը, պատմելով իրենց աշխատանքից, նշեցին․ «Մեր նախագծի նպատակն է Պարտիզակ գյուղում, որտեղից ի դեպ մեր Մարիամն է, հիմնել հասարակական տարածք՝ պերմակուլտուրայի այգի, որտեղ համայնքի մարդիկ ոչ միայն կկարողանան հաճախել ու ժամանակ անցկացնել, այլև միասին կզբաղվեն դրա մշակմամբ ու ավելի մոտ կլինեն բնությանը։ Այս մեթոդով մարդը նվազեցնում է իր միջամտությունը հողի մշակման մեջ և թույլ է տալիս, որ բնությունը լուծի այն խնդիրները, որոնք ինքն իրենով կարող է կարգավորել։ Լավն այն է, որ այս եղանակը կարող է կիրառվել ողջ Հայաստանում և հարմարեցվել ամեն շրջանին հատուկ կլիմայական պայմաններին»։
«Arloopa Factory» թիմի (թիմի նպատակն էր ստեղծել մի հարթակ, որն իրար հետ կկապի շահառուներին և եռաչափ նկարչությամբ զբաղվողներին) նախագծավար Հարութ Գևորգյանն էլ, խոսելով իր սաների ելույթի մասին, նշեց․ «Մենք հանդիպեցինք որպես աշակերտ և ուսուցիչ, բայց ավարտում ենք այս նախագիծը որպես թիմակիցներ, որովհետև բոլոր մասնակիցների ներդրումը թե՛ հիմա, թե՛ հետագայում կրթական այս հնարավորության զարգացման մեջ շատ կարևոր է։ Ինձ դուր է գալիս, որ երեխաները չեն բավարարվում արվածով և շարունակում են անել ավելին ու ավելին։ Նրանք այս մեկ ու կես տարում շատ բաց են դարձել և հանրային խոսքի խնդիր արդեն չունեն։ Դրա վկայությունն է նաև այն, որ իրենց մշակած նախագիծը նրանք ներկայացնում են ոչ միայն այստեղ, այլև իրենց դպրոցներում ու մարզերում, և սա մեծ նվաճում է»։
Առջևում մասնակիցներին սպասում է քննական փուլ, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում կստանան Արարատյան բակալավրիատի միջազգայնորեն ճանաչելի վկայական։
Ցավոք, շրջափակման պայմաններում արցախցի մասնակիցները ներկա չէին նախագծերի ներկայացմանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ շրջափակման հետևանքով ոտնահարվում են Արցախում բնակվող երեխաների կրթության հիմնարար իրավունքները։
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...
21:49 07.08.2025
ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերությունԱյսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...
21:36 07.08.2025
Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերումԱյսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...
21:27 07.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2,126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի 4-րդ նրբանցի առանձնատներ և 5 նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագ 3 փողոց առանձնատներ և 2 փողոց 3-40 […] ...
21:16 07.08.2025
«Բարսելոնան» որոշել է Տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից«Բարսելոնան» որոշել է զրկել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ավագի թևկապից, գրում է Sport-ը: Վնասվածք ունեցող գերմանացին հրաժարվել է իր բժշկական հետազոտությունների արդյունքներն ակումբին տրամադրելուց: Պատճառը Տեր Շտեգենի և կատալոնական ակումբի բժշկական անձնակազմի տարակարծությունն է ֆուտբոլիստի ապաքինման ժամկետի վերաբերյալ: 33-ամյա դարպասապահը համոզված է, որ կարող է վերականգնվել 3 ամսում, մինչդեռ «Բարսելոնայի» բժիշկները կանխատեսում են, որ […] ...