Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցը հանձնվել է շահագործման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցը հանձնվել է շահագործման

18:47 05.04.2023

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի միջնակարգ մոդուլային դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ ու շրջանավարտներ:

Մոդուլային դպրոցը կառուցվել է ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում։

Դպրոցը կառուցելիս հաշվի է առնվել այն, որ դպրոցը բնակավայրում միակն է, դրանում սովորում են մինչև 100 աշակերտ:

Դպրոցի մոդելն ու էսքիզը հիմնված է անվտանգության, ներառականության և էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին և բարձր գնահատելով բազմավաստակ կրթօջախի ուրույն ձեռագիրը սերունդների կյանքում՝ նշեց , որ դեռ երկար տարիներ Արգինայի միջնակարգ դպրոցն իր ռեսուրսներով բազմաթիվ սերունդներ է կրթելու, իսկ ուսուցիչների և աշխատակազմի նվիրված աշխատանքի արդյունքը արտացոլվելու է դպրոցի սաների ձեռքբերումներում և հաջողություններում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:27 07.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2,126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի 4-րդ նրբանցի առանձնատներ և 5 նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագ 3 փողոց առանձնատներ և 2 փողոց 3-40 […] ...

«Բարսելոնան» որոշել է Տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից

21:16 07.08.2025

«Բարսելոնան» որոշել է Տեր Շտեգենին զրկել ավագի թևկապից

«Բարսելոնան» որոշել է զրկել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ավագի թևկապից, գրում է Sport-ը: Վնասվածք ունեցող գերմանացին հրաժարվել է իր բժշկական հետազոտությունների արդյունքներն ակումբին տրամադրելուց: Պատճառը Տեր Շտեգենի և կատալոնական ակումբի բժշկական անձնակազմի տարակարծությունն է ֆուտբոլիստի ապաքինման ժամկետի վերաբերյալ: 33-ամյա դարպասապահը համոզված է, որ կարող է վերականգնվել 3 ամսում, մինչդեռ «Բարսելոնայի» բժիշկները կանխատեսում են, որ […] ...

BACK_TO_TOP