15:24 06.04.2023
ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 440 մլն 290 հազար դրամի չափով: Նախատեսված գումարն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս որոշմամբ հերթական քայլն է արվում ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների, 500 մանկապարտեզների և նախակրթարանների վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ծրագրում: «Այս մեծածավալ ծրագրի շրջանակում աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական փոքր բնակավայրերում կրթության որակի բարելավումն է և այդ նպատակով նոր ենթակառուցվածքների ձևավորումը: Այս աշխատանքներ շրջանակում դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սյունիքի գյուղական բնակավայրերում ստեղծել կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական և թե՛ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր՝ երեխաների և մեծահասակների համար»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ կրթահամալիրները հագեցված կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով, այլ գույքով, կունենան մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև՝ իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր՝ կրթահամալիրը վերածելով համայնքային կենտրոնի:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կրթահամալիրների տեղակայվածությունն ուսումնասիրելու նպատակով ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի և Սյունիքի մարզպետարանի կողմից իրականացվել են համատեղ վերլուծական աշխատանքներ, որի արդյունքում առանձնացվել են 40 գյուղական բնակավայրեր, որտեղ կառուցվելու նոր կրթահամալիրներ:
«Դրանք կծառայեն նաև իբրև կրթական կենտրոններ՝ շրջակա բնակավայրերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, որոնք կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ այդ նպատակով գնված տրանսպորտային միջոցներով՝ ուղեկցորդի ուղեկցությամբ: Կազմվել են նաև շրջակա բնակավայրերից կրթահամալիրներ տանող երթուղիները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների նորոգման ծրագրերով, ինչպես նաև սինխրոնացվել է նշված ճանապարհների բարեկարգման ընթացքը՝ կրթահամալիրների շինարարությանը զուգընթաց»,-մանրամասնել է նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի իրագործման նպատակով 2023 թ.-ի պետական բյուջեով նախատեսված է եղել գումար՝ Կապանում 3 կրթահամալիրի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Սակայն հաշվի առնելով ծրագրի նպատակների իրագործման մի շարք առանձնահատկություններ՝ փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներ, նախադպրոցական ծառայությունների բացակայություն և շահառու երեխաների փոքր թիվ, տեղի են ունեցել հավելյալ քննարկումներ և այցեր, որոնց արդյունքում վերանայվել են Սյունիքի մարզի կրթահամալիրների ընդհանուր ցանկն ու կրթական կենտրոնները: Ներկայում նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս խոշորացված համայնքներում:
Նախարարի խոսքով՝ կրթահամալիրները բաժանվել են 4 խմբի՝ ըստ հզորությունների և տիպի: Ընդհանուր առմամբ՝ կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնք արդեն կառուցման փուլում են, ինչպես նաև Տեղի թիվ 1 դպրոցը, որի շենքային պայմանները բարենպաստ են` վերափոխվելու կրթահամալիրի:
«Նմանատիպ աշխատանքները շարունակվում են մյուս մարզերում, ավարտվել են այցերը Արարատի և Կոտայքի մարզերում, առաջիկա երկու ամսում պատկերը կամբողջանա բոլոր մարզերի մասով: Նախատեսվում է, որ 300 դպրոցների ծրագրով, ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրերում կնախագծվեն և կկառուցվեն շուրջ 150 կրթահամալիրներ, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական համայնքներում որակյալ կրթության հասանելիության հարցը»-, փաստել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նաև հավելել է, որ ծրագիրը որակյալ կրթության ապահովման ամբողջական բարեփոխում է, որի շրջանակում Հայաստանի մանուկների հիմնադրամը ԵՄ աջակցությամբ Կապանում և Գորիսում կառուցելու է երկու սմարտ կենտրոն. «Աշխատանքներն այնպես են նախագծվել, որ կրթահամալիրները և սմարտ կենտրոնները համատեղ աշխատեն, և այդ ռեսուրսն օգտագործվի նաև կառավարման, մարդկային կարողությունների զարգացման, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման, բովանդակային կրթական ծրագրերի, մեծահասակների կրթության առումով: Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև բովանդակային բարեփոխում. ուսուցիչների կարողությունների զարգացման և որակյալ կրթության ապահովման նպատակով վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որը փոքր դպրոցների հիմնական խնդիրներից է: Հավասար և որակյալ կրթության ապահովման նպատակով այս տարվա սեպտեմբերից Սյունիքի մարզում լինելու է առանձնացված ուսուցում, և պետբյուջեի միջոցներից նախատեսվում են հավելյալ միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր դասարան ունենա առանձին սովորելու հնարավորություն՝ անկախ երեխաների թվից»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ բովանդակային բարեփոխումների համատեքստում հավելավճար է սահմանվել նաև գյուղական դպրոցների ուսուցիչների համար, որը կխթանի ուսուցիչների համալրումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով, այն թևակոխել է գործնական փուլ: Նա անդրադարձել է դպրոցաշինության, ճանապարհների կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ինչպես նաև կրթության բովանդակության բարելավման հարցը:
Նիստի ընթացքում կառավարության անդամները ծավալել են շահագրգիռ քննարկում` կրթահամալիրների կառուցման ծրագրի շուրջ:
19:20 26.07.2025
Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումըՍիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...
19:08 26.07.2025
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճելՀրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...
19:00 26.07.2025
NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունըԻսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...
18:52 26.07.2025
Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառովՍիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...
18:40 26.07.2025
Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...
18:32 26.07.2025
Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանըՊաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...