16:47 06.04.2023
Մարզաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթության և ներառականության ապահովման նպատակով մեկնարկում է «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը։ Նախաձեռնության իրագործման նպատակով այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, համանուն հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանը փոխըմբռնման եռակողմ հուշագիր են ստորագրել։
Ինչպես տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից, հուշագրով նախատեսվող ծրագիրը կմեկնարկի Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայումս անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։ Նախագծի իրագործման առաջին տարվա ընթացքում Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից շուրջ 1000 աշակերտ կստանա դեպոզիտային նվեր-քարտեր (դոնոր կառույցների ֆինանսական աջակցությամբ)՝ Վանաձորի «ԼՈՖԹ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու համար։ Ծրագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ կլինի նվիրատվությունների շեմը հատել 36 մլն դրամը։
Ընդգծելով գործընկեր գերատեսչությունների հետ ոլորտային արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է նմանօրինակ հուշագրերի դերը։
«Մեզ համար առավել քան կարևոր է, որ այդ փաստաթղթերը չլինեն լոկ հուշագրեր, այլ դրանցում սահմանված յուրաքանչյուր նպատակ ու ուղղություն ցանկալի վերջնարդյունք ունենա։ Անչափ կարևոր է, որ շահառուներին փոխանցենք մի բան, որը համագործակցության փաստաթղթի ժամկետը լրանալուց հետո էլ մնա իրենց հետ և նպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանն ու նրանց կյանքի որակի բարձրացմանը։ Մաղթում եմ բարի ընթացք այս համագործակցությանը։ Վստահ եմ՝ երեխաներն արդյունավետ կօգտագործեն իրենց տրված հնարավորությունն ու «Նվիրիր կարդալու րոպեներ»-ի արդյունքը բոլորիս համար շոշոփելի ու տեսանելի կլինի արդեն մոտ ապագայում»,- նշել է նախարարը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է նախաձեռնության իրականացումը․
«Մեզ համար շատ կարևոր է, որ նման նախաձեռնությունները չլինեն միայն պետության կողմից իրականացվող աշխատանք, հակառակ դեպքում մենք չենք ունենա ցանկալի արդյունքը։ Կարևորում եմ, որ այս համատեղ նախաձեռնությունը զարգանում է, և մենք գնալու ենք դեպի ավելի մեծ ներառականություն։ Հույս ունեմ, որ կկարողանանք այս ամենը կիրառել նաև այլ կենտրոնների պարագայում»։
«ԼՈՖԹ» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Արևիկ Համբարձումյանի խոսքով՝ ծրագրի իրագործման փուլում գործընկերային հարաբերությունների շրջանակը մեծանալու է այնքան, որ 5000-ից ավելի աշակերտ հնարավորություն ունենա օգտվելու ծրագրի հնարավորություններից․
«Երեխան, գտնվելով նորարակական, տեխնիկապես հագեցած, հարմարավետ ու ապահով միջավայրում, կկարողանա իր ժամանակն օգտագործել ինքնակրթվելու, զարգանալու, իր հասակակիցների հետ շփվելու համար, ինչպես նաև հնարավորություն կստանա միջավայրում ցուցաբերել իր տաղանդն ու ունակությունները։ Մեր նպատակն է նախագծի միջոցով խթանել ընթերցանությունը, պատանիների և երիտասարդների շրջանում ամրացնել միջանձնային շփումները, մարզային կյանքի հետաքրքրության և բովանդակային որակը բարձրացնել նոր մակարդակի, նպաստել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այս առաքելության իրագործման համար նախագծին միացել են խոշոր ընկերություններ՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, որի համար շնորհակալ ենք»։
«Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագիրը նպատակ ունի մեկ միասնական հարթակում ներգրավել բոլոր այն երեխաներին, ովքեր ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով ինքնազարգացման ու ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն գրեթե չունեն։
22:25 07.08.2025
Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասինՕգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...
21:49 07.08.2025
ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերությունԱյսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...
21:36 07.08.2025
Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերումԱյսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...
21:27 07.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Սարկավագի փ. 106/1-151/2,126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի 4-րդ նրբանցի առանձնատներ և 5 նրբ. 3-126 առանձնատներ, Սարկավագ 3 փողոց առանձնատներ և 2 փողոց 3-40 […] ...