Կրեմլում հայտարարել են ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների վատթարացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+19.09 oC

Կրեմլում հայտարարել են ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների վատթարացման մասին

17:08 22.08.2018

Ռուսաստանի Դաշնության նախագահի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ առաջիկա հանդիպմանն է անդրադարձել, հայտնում է РИА Новости-ին:

Պեսկովի խոսքով՝ երկու երկրները պետք է հասկանան՝ ունե՞ն արդյոք շփման ընդհանուր կետեր և փորձեն շատացնել դրանք:

«Շարունակվում է երկկողմ հարաբերությունների վատթարացումը, պետք է ընդհանուր եզրեր գտնել»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ մինչև հանդիպումը հարցերը շատ են և սուր:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

21:51 02.05.2024

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու «դրական քայլերը»։ «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ ...

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. ԶԼՄ

19:50 02.05.2024

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. ԶԼՄ

Թուրքիան դադարեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ. հինգշաբթի օրվանից դադարեցվել են բոլոր ներմուծումները և արտահանումները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյայի։ «Թուրքիան հինգշաբթի օրվանից դադարեցրել է բոլոր արտահանումները և ներմուծումները Իսրայելից», – ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ Թուրքիան դեռ պաշտոնապես չի հայտարարել այս որոշման մասին։ Գործակալության հաղորդագրության մեջ որոշման վերաբերյալ այլ մանրամասներ […] ...

Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ

18:33 02.05.2024

Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, […] ...

Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում ներկա է եղել պարսկերենի դասի

17:35 02.05.2024

Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում ներկա է եղել պարսկերենի դասի

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահն այսօր այցելել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց, որտեղ տարածաշրջանային լեզուների ուսուցման ՀՀ կառավարության ծրագրով պարսկերեն է դասավանդվում: Նա […] ...

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

11:24 02.05.2024

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Մայիսի 1-ի հայտարարության մեջ Միլլերը դատապարտում է «գործակալների մասին» օրենքը, դատապարտում է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշում, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։ «Միացյալ […] ...

BACK_TO_TOP