Հայաստանը ամենաակտիվ կիբերխմբավորման կողմից գրոհների ենթարկվող երկրների շարքում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Հայաստանը ամենաակտիվ կիբերխմբավորման կողմից գրոհների ենթարկվող երկրների շարքում է

10:57 12.03.2018

«Կասպերսկի լաբորատորիա»-ն հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տալիս, որ APT28 և Fancy Bear անվանումներով հայտնի Sofacy ռուսալեզու ամենաակտիվ կիբերխմբավորումը վերջին ժամանակներս իր գործունեության կիզակետը տեղափոխում է Արևելք։ Գրոհների ենթարկվող երկրների շարքում են Հայաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Չինաստանը և Ճապոնիան։  

ՆԱՏՕ-ի հետ կապված թիրախներից դեպի Կենտրոնական և Արևելյան Ասիայի երկրներ անցումը տեսանելի է 2017 թվականին խմբավորման գործունեության մասին հաշվետվության մեջ։

Sofacy-ն կիրառում է թիրախային ֆիշինգ և  «ջրատեղի գրոհներ» (հաճախ այցելվող կայքերի կանխամտածված վարակում) տեղեկատվություն, այդ թվում՝ հաշվեգրերի տվյալներ, գաղտնի նամակներ և փաստաթղթեր գողանալու համար։ Խմբավորմանը նաև կասկածում են վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) նպատակային տարածման մեջ։

Դիտարկվում են միևնույն թիրախների վրա տարբեր խմբերի գրոհների դեպքեր, ինչը ցույց է տալիս, որ Sofacy-ն այդ տարածաշրջաններում ակտիվ միակ լրտեսական կիբերխմբավորումը չէ։ 

Սակայն ուղիների ամենահետաքրքրական հատումը եղել է Sofacy-ի և Lamberts անգլախոս խմբավորման միջև։ Փորձագետները Sofacy-ի ներկայության հետքեր են գտել օդատիեզերական տեխնոլոգիաների և հակաօդային պաշտպանության ոլորտում աշխատող՝ չինական կոնգլոմերատին պատկանող մի սերվերում, որը նախկինում  նույնականացվել էր որպես Grey Lambert գործիքներով վարկաբեկված։ 

«Sofacy-ն երբեմն ընկալում են որպես բավական «վայրենի» և հանդուգն ցանցահենների։ Բայց, ինչպես տեսնում ենք, խմբավորումը կարող է շատ պրագմատիկ, կշռադատված և ճկուն գործել։ Արևելքում նրանց ակտիվության մասին քիչ են պատմում, բայց նրանք այդ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող հաստատապես միակ խմբավորումը չեն, ավելի ճիշտ՝ նույնիսկ որոշակի թիրախների նկատմամբ հետաքրքրություն ունեցող։ Կիբերսպառնալիքների աշխարհը գնալով ավելի «խիտ բնակեցված է» դառնում, այդ պատճառով մենք ապագայում, ըստ ամենայնի, կարող ենք տեսնել ավելի շատ նման հատումներ։ Դրանով կարելի է բացատրել, թե ինչու են շատ խմբավորումներ լայնածավալ գրոհ սկսելուց առաջ  ստուգում իրենց զոհերի համակարգերն այլ ներթափանցումների առկայությունը»,- նշել է «Կասպերսկի լաբորատորիա»-ի առաջատար հակավիրուսային փորձագետ Կուրտ Բաումգարտները։

 «Կասպերսկի լաբորատորիա»-ի պաշտպանական լուծումները հաջողությամբ հայտնաբերում և չեզոքացնում են Sofacy-ի բոլոր հայտնի վնասաբեր ծրագրերը՝ նշվում է «Կասպերսկի լաբորատորիա»-ի հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

17:31 21.08.2025

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի […] ...

BACK_TO_TOP