Երևանի որոշ փողոցներ կկրեն Ֆրունզե Դովլաթյանի, Պարիս Հերունու, նկարիչներ Սուրեն Սաֆարյանի ու Արա Հարությունյանի և այլոց անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Երևանի որոշ փողոցներ կկրեն Ֆրունզե Դովլաթյանի, Պարիս Հերունու, նկարիչներ Սուրեն Սաֆարյանի ու Արա Հարությունյանի և այլոց անունները

20:20 18.04.2023

Երևանի ավագանու որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցն այսուհետ կկրի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը՝ հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 10-րդ փողոցը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցն էլ նրբանցքներով՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անունը:

Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն անվանակոչվեց Եգիպտոսի անվամբ: Միջնորդությունը ներկայացվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչին զուգահեռ՝ Եգիպտոսում կանվանակոչվի փողոց Հայաստանի կամ Երևանի անվամբ:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվեց նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի, Երևանի հ.163 հիմնական դպրոցն էլ՝ ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի անունով:

Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում կտեղադրվի Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող-քանդակը: Նա նորագույն հայոց պատմության կարևորագույն կերպարներից է, ով կարողացավ փրկվել Ցեղասպանությունից և ամբողջ աշխարհին պատմել Օսմանյան Կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժանագույն իրադարձությունների մասին:

Երևանի Մանկական այգում կտեղադրվի հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն այսուհետ կկրի «Կենդանիների խնամքի կենտրոն» անունը: Երևանի ավագանուն ներկայացված նախագիծը ենթադրում է ավելացնել կացարանների ստեղծման և շահագործման գործառույթները, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների խնամքի և մոնիթորինգի իրականացումը: Համայնքային կազմակերպության տնօրենը նշեց, որ ստերջացումն ամբողջ աշխարհում գլխաքանակի կանոնակարգման ընդունված լավագույն տարբերակն է, և համայնքը կարողացավ այդ կերպ Երևանում թափառող կենդանիների գլխաքանակը բերել կառավարելի զանգվածի, այսօր արդեն հաջորդ փուլով ստեղծվում են կացարաններ: Հարություն Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ գործընթացը չի ենթադրում, որ միանգամից մայրաքաղաքում մասսայական կհավաքվեն կենդանիները, այն կիրականացվի փուլ առ փուլ և հնարավորություն կտա գնալ խնդրի վերջնական լուծման:

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 23-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

21:11 11.08.2025

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...

Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»

21:00 11.08.2025

Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից» ու վերադարձել «Միլան»։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ «Միլանը» 5 միլիոն եվրո է վճարել` կողմերի վարձակալական պայմանագիրը խզելու համար։ Դրանից բացի, 32-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է «Գալաթասարայից» 651 հազար եվրո աշխատավարձը ստանալուց։ Մորատան վարձավճարով «Գալաթասարայ» էր տեղափոխվել 2025թ-ի փետրվարին։ Նա […] ...

Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանել

20:55 11.08.2025

Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ պատմական քայլ է անվանել: Այս մասին նա ասել է Անկարայում իր նախագահությամբ կայացած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում: «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Ես […] ...

Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետ

20:50 11.08.2025

Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, օգոստոսի 13-ին կկազմակերպի հեռավար բանակցություններ՝ Թրամփի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Ուկրաինայի ղեկավարության, խոշոր եվրոպական երկրների, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեզ հրավիրել է մասնակցելու […] ...

BACK_TO_TOP