Երուսաղեմի հայ հոգևորականի խոսքը զայրացրել է ղպտիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+28.09 oC

Երուսաղեմի հայ հոգևորականի խոսքը զայրացրել է ղպտիներին

11:50 12.03.2018

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի միաբան, ծայրագույն վարդապետ Սամվել Աղոյանի հայտարարությունը զայրացրել է ղպտիներին: Դեպքը տեղի է ունեցել, երբ սրբավայրերի մասին պատմող ռեպորտաժի ընթացքում հայ հոգևորականը, ակնարկելով Տիրոջ գերեզմանի «վառվող» կրակը, ասել է, թե ինքն առնվազն երեք  անգամ ականատես է  եղել, թե Տիրոջ գերեզմանի մոտ գտնվող պատրիարքներն ինչպես են լապտերին մոտենալով վառում իրենց ճրագը:

«Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց քմահաճույքով»,- ասել է հայր Սամվելը:

Ռեպորտաժի հրապարակումից հետո Երուսաղեմի մի շարք ղպտի հոգևորականներ բողոքել են հայ հոգևորականի ասածների  դեմ:

Նշենք, որ քրիստոնյա աշխարհի, մասնավորապես ուղղափառ  եկեղեցիները հավատում  են, որ  Սուրբ  Հարության  տոնին  նախորդող  շաբաթ  օրը (այդ օրը հատկապես  արաբները կոչում են «Լույսի  շաբաթ օր») իրենց ձեռքերին լապտերներ ունեցող եկեղեցական առաջնորդները մուտք են գործում Տիրոջ  գերեզման, որտեղից որոշ ժամանակ անց  դուրս են գալիս վառված լապտերներով՝ իրենց «լույս»ը փոխանցելով Սուրբ  գերեզմանի շուրջ հավաքված  հավատացյալներին:

Ուշագրավ է, որ հույն ուղղափառ  եկեղեցու հատուկ կարգադրությամբ այդ «կրակ»-ը օդանավով տարվում է Երուսաղեմի հարևան երկրներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:08 07.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականում

09:00 07.08.2025

Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականում

Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, […] ...

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ը

08:50 07.08.2025

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 18-28-ը

Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը օգոստոսի 18-28-ը կանցկացնեն ամենամյա «Ուլչի ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։ Երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ զորավարժությունները կարտացոլեն իրատեսական սպառնալիքները և նախատեսված են դաշնակիցների մարտական պատրաստվածությունը բոլոր ոլորտներում բարձրացնելու համար։ «Զորավարժությունները կնպաստեն Կորեայի Հանրապետության կառավարության շրջանակներում միջգերատեսչական համակարգմանը՝ ազգային ճգնաժամային կառավարման հմտությունները, […] ...

Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնա

08:40 07.08.2025

Թրամփ. Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը, ԱՄՆ-ը կվերադառնա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերականգնել իր միջուկային կարողությունները։ Այս մասին օգոստոսի 6-ին Սպիտակ տանը նա ասել է լրագրողներին։ «Մենք դադարեցրինք Մերձավոր Արևելքի պատերազմները՝ կանխելով Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ Նրանք կարող են ասել, որ ամեն ինչ սկսելու են նորից, բայց դա շատ […] ...

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

08:30 07.08.2025

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու որոշումը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, որը շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել […] ...

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

08:25 07.08.2025

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

Իրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը […] ...

BACK_TO_TOP