17:40 21.04.2023
Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթ դպրոցականների և ուսանողների համար: Մրցույթի նպատակն էր հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ կինոյի նկատմամբ հետաքրքրություն սերմանելը:
Ապրիլի 12-ից մինչև ապրիլի 20-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ կինոյի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:
Համաձայն մրցութային կանոնների՝ մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ և ամբողջական պատասխան գրողը համարվել է օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Օրվա հաղթողի անունը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության ինստագրամյան էջում՝ https://www.instagram.com/min.escs.arm/:
«Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի 8 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է շուրջ 250 պատասխան:
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է առաջինը ճիշտ պատասխանած «օրվա հաղթողներին»՝
12.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց
13.04.2023 թ.- Էդիտա Գալստյան, ՀՀ Շիրակի մարզ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ
14.04.2023 թ.- Լուիզա Սարգսյան, ՀՀ Շիրակի մարզ, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց
15.04.2023 թ.- Մանուշակ Սուքիասյան, ՀՀ Շիրակի մարզ, Ջրառատի միջնակարգ դպրոց
16.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց
17.04.2023 թ.- Արփի Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց
18.04.2023 թ.- Գոհար Կարապետյան, Երևանի թիվ 115 ավագ դպրոց
19.04.2023 թ.- Լիլիթ Գալստյան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
20.04.2023 թ.- Էմմա Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզ, Այգեհովիտի միջնակարգ դպրոց:
Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խրախուսական նվերներով՝ հայ կինոյի հոբելյանական միջոցառումների շրջանակում:
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...
21:11 11.08.2025
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջՕգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...
21:00 11.08.2025
Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից»Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հեռացել է «Գալաթասարայից» ու վերադարձել «Միլան»։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։ Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ «Միլանը» 5 միլիոն եվրո է վճարել` կողմերի վարձակալական պայմանագիրը խզելու համար։ Դրանից բացի, 32-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է «Գալաթասարայից» 651 հազար եվրո աշխատավարձը ստանալուց։ Մորատան վարձավճարով «Գալաթասարայ» էր տեղափոխվել 2025թ-ի փետրվարին։ Նա […] ...
20:55 11.08.2025
Էրդողանը Բաքվի և Երևանի միջև գործընթացը պատմական է անվանելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ պատմական քայլ է անվանել: Այս մասին նա ասել է Անկարայում իր նախագահությամբ կայացած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում: «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը պատմական քայլ էր Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Ես […] ...
20:50 11.08.2025
Մերցը օգոստոսի 13-ին բանակցություններ կկազմակերպի Թրամփի և Ուկրաինայի պաշտոնյաների հետԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, օգոստոսի 13-ին կկազմակերպի հեռավար բանակցություններ՝ Թրամփի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Ուկրաինայի ղեկավարության, խոշոր եվրոպական երկրների, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեզ հրավիրել է մասնակցելու […] ...