22:34 22.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ Կենտրոնական բանկի հետ անընդհատ քննարկում են տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունները։ Նա հայտնեց, որ վերջին երեք ամսվա ընթացքում 1-1,5 տոկոսով նվազեցրել են հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքները, նշեց՝ այս միտումը կշարունակվի։ Փաշինյանի խոսքով՝ պետության ամենակարևոր գործառույթն է աջակցել այս պրոցեսին։
«Մենք պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունն «Էկո-Հայաստանի» հայեցակարգի շրջանակներում։ Նկատի ունեմ հետևյալը, որ մենք բնության շահագործման վրա հենված տնտեսության փոխարեն պետք է ուղղություն վերցնենք բնության պահպանության, շրջակա միջավայրի պահպանության վրա հենված տնտեսություն ունենալու։ Սա իսկապես չափազանց կարևոր է, ինչը չի նշանակում, որ այլ ճյուղեր և գործունեության այլ տեսակներ չեն կարող լինել»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճի այն մոդելը, որ մինչ օրս եղել է, ընդունելի չէ, քանի որ դրա առանցքը հանքարդյունաբերությունն է։ Նա նշեց՝ չեն ասում, որ հանքարդյունաբերություն պետք է չլինի, բայց տնտեսական աճի մոդելը պետք է չհենվի դրա վրա, քանի որ այդ աճը մարդն իր իրական կյանքում չի զգում։ Փաշինյանը նշեց, որ իրենց խնդիրն է՝ ունենալ այնպիսի տնտեսական աճի մոդել, որն անվանում են «ներառող», որի ազդեցությունը հնարավորինս շատ մարդիկ են զգում։
Վարչապետն ասաց, որ առանձնահատուկ նշանակություն են տալիս աղբի հավաքման և վերամշակման գործընթացին, տեղեկացրեց՝ հիմա մի քանի ուղղությամբ բանակցություններ են ընթանում, նշեց, որ Հայաստանն այս առումով էլ վատ վիճակում է։
«Մենք ավելի շատ աղբ ենք գեներացնում, այն մշակելու մեխանիզմներ գրեթե չունենք, կարևոր է, որ սա տեղի ունենա, որ Հայաստանն էկոլոգիական առումով ավելի ու ավելի բարձրացնի իր մակարդակը։ Ուզում էի ասել՝ մենք հիմա քաջալերում ենք ներդրողներին, որ նրանք, ովքեր արդեն գործում են, նոր թափով կպնեն գործին, նրանք, ովքեր մտադիր են ներդրումներ անել, հրավիրում ենք ներդրումներ անել հատկապես այս ոլորտներում, ինչը չի նշանակում, որ չենք քաջալերում ներդրումներ անել նաև այլ ոլորտներում»,- ասաց նա՝ կրկին տեղեկացնելով, որ տնտեսության ոլորտում այլևս մենաշնորհներ չկան։
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...
10:13 20.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախներիԻսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...
10:00 20.06.2025
Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնինՈւրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...