20:17 24.04.2023
Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քլչդարօղլուի վարկանիշների տարբերությունը, ըստ Sonar-ի անցկացրած հարցման, կազմում է մոտ 2 տոկոս։
Ներկայում Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 42,8 տոկոսը, Քլչդարօղլուի օգտին՝ 40,9 տոկոսը։ Հաշվի առնելով ընտրազանգվածի չկողմնորոշված ներկայացուցիչների ձայների բաշխվածությունը՝ Թուրքիայի գործող նախագահը կարող է հույս դնել ձայների 46,1%-ի վրա, ընդդիմության միասնական թեկնածուն՝ 44,1%, ինչը բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար. Gercek Gundem պորտալը երկուշաբթի հրապարակել է հարցումների տվյալները։
Sözcü հեռուստաալիքն իր հերթին մեջբերում է Gezidzhi ընկերության ղեկավար Մուրադ Գեզիջիի կարծիքը, ըստ որի Էրդողանն այսօր կարող է հավաքել մոտ 40 տոկոս ձայն։
«Էրդողանը նախագահ է ընտրվել 2018 թվականին՝ հավաքելով ձայների 52 տոկոսը, այսօրվա դրությամբ նա կարող է հավաքել մոտ 40 տոկոս, մենք ուշադիր հետևում ենք հարցումներին, դրանցից ոմանք ցույց են տալիս, որ Էրդողանը փոքր-ինչ առաջ է Քլչդարօղլուից կամ նրանք հավասար են: Վերջին ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քվեարկած ընտրողների 20 տոկոսն այսօր իր ձայնը չի տա»,- ասում է սոցիոլոգը՝ չբացառելով ընտրություններում Քլչդարօղլուի հաղթանակը։
Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների առնվազն 50%-ը գումարած մեկ։ Շատ սոցիոլոգներ նման արդյունքը քիչ հավանական են համարում։ Այս դեպքում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։ Առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն հաղթող կճանաչվի։
10:06 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը ՔաջարանումՍյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց այն իրականում ինքներս մեզ կրթելու, զարգանալու, միմյանց […] ...
10:00 12.05.2025
Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքովԳազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...
09:57 12.05.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ ...
09:50 12.05.2025
Ռուբիո. Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն էԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում անհապաղ զինադադարն է և ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին կիրակի օրը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ. մեր առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ զինադադարի ձեռքբերումը», […] ...
09:31 12.05.2025
Պաղեստինի փոխնախագահ. Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմըՄիացյալ Նահանգները միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում։ Al Arabiya հեռուստաալիքին նման կարծիք է հայտնել Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն Շեյխը։ «ԱՄՆ-ը միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույնպես համարձակ քայլեր կձեռնարկի, որոնք կհանգեցնեն պատերազմի […] ...
09:20 12.05.2025
AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդՆիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...