Մարգարեական երազը օգնել է ավստրալուհուն հարստանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Մարգարեական երազը օգնել է ավստրալուհուն հարստանալ

08:23 08.05.2023

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի բնակչին օգնել է մարգարեական երազը խփել ջեքփոթին և հարստանալ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Կինը վիճակախաղով շահել է ավելի քան մեկ միլիոն ավստրալիական դոլար (53,4 միլիոն ռուբլի): Նա նշել է, որ երազում տեսել է թվերի հաղթող համադրությունը։

«Ես միշտ խաղում եմ այս թվերով: Մի անգամ նրանք հայտնվեցին ինձ, երբ ես քնած էի։ Ես հիշեցի երազի թվերը և դրանք մուտքագրեցի վիճակախաղի տոմսի մեջ», – պատմել է ավստրալացին: Վերջերս նա ստուգել է իր առցանց հաշիվը և պարզել, որ այս թվերն ի վերջո նրան հարստություն են բերել:

Հաղթողը խոստովանել է, որ իրեն շատ է զարմացրել ու հուզել այս լուրը։ Նա դեռ չի որոշել, թե ինչի վրա ծախսի այդ գումարը, բայց հաստատ գիտի, որ հաղթելը շատ կհեշտացնի իր կյանքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան Կոկիսվիլ քաղաքի տարեց բնակչուհին վիճակախաղում ջեքփոթ է խփել այն թվերի շնորհիվ, որոնք քույրը տեսել է մարգարեական երազում։ Քույրս երազում տեսավ, որ 23815 համարով ավտոբուս է նստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

20:36 20.06.2025

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

20:28 20.06.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

20:24 20.06.2025

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

19:54 20.06.2025

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...

BACK_TO_TOP