ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն

11:39 06.05.2023

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ և ռազմական կցորդներ, պատերազմի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի ականավոր հայ զորահրամանատարների հետնորդները։

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Դեսպանն իր խոսքում ընդգծել է երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը։ Նա դիմել է Հայրենական մեծ պատերազմի՝ ներկա գտնվող վետերաններին՝ նշելով, որ հենց նրանց սխրանքն էր, որ փոխեց համաշխարհային պատմության ընթացքն ու  կանխորոշեց արժանապատիվ կյանք բազմաթիվ սերունդների համար։ Նա նաև առանձին ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ Հաղթանակի գործում։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարարի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը և Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Լիտկինը։

Մ.Գալուզինը նշել է Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի հիշատակի պահպանման կարևորությունը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ա. Ֆոմինն իր խոսքում ընդգծել է մարտական եղբայրության ավանդույթների պահպանման արդիականությունը։

Միջոցառման շրջանակներում Վաղարշակ Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։

Իր հերթին Վ.Վոլկովը Հայրենական մեծ պատերազմի վետերան Իրինա Մխիթարյանին շնորհել է «ԽՍՀՄ 100 տարի» հուշամեդալը, իսկ ՀՀ դեսպանը պարգևատրվել է «Անկախ պետությունների վետերանների համագործակցություն» մեդալով։

Ընդունելությունն ուղեկցվել է դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից  պատրաստած ծրագրով՝ նվիրված Մեծ հաղթանակին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. Փաշինյան

21:18 20.06.2025

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից: «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է վարչապետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մանրամասները` տեսանյութում: ...

Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները

21:15 20.06.2025

Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները

Ռուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։ «Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ […] ...

BACK_TO_TOP