18:15 08.05.2023
Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները, որտեղ քննադատվում է Էրդողանի իշխանությունը։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող ամերիկյան առաջատար թերթերից մեկը ՝ «Washington Post»-ը, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայում ընտրությունների վրա մեծանում է «դեսպոտիզմի ստվերը»։
Խմբագրականում նշվում է, որ մայիսի 14-ի ժողովրդավարական ընտրությունները քննություն կլինեն այն բանի, թե արդյո՞ք Էրդողանն ունի կարողություն ազատվելու իր միանձնյա կառավարման լծից։
Հոդվածում նաև նշվում է, որ Էրդողանի «զուսպ առաջնորդի» կերպարը, որը նա կերտել էր, երբ առաջին անգամ եկավ իշխանության, մեծ մասամբ անհետացել է։
Թուրքիայի ընտրությունները կարևոր են ԱՄՆ-ի և Եվրոպայի համար և կասկածներ կան, որ Թուրքիան դեպի Ռուսաստան ապրանքների առաքման գործում կարևոր դեր է խաղում՝ խախտելով Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։
Թերթը նշում է, որ Էրդողանն իր աշխարհաքաղաքական դիրքերը ուժեղացնելու համար երկակի խաղ է խաղում՝ ֆինանսական աջակցություն ստանալով Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի նման ավտորիտար երկրներից։
Մյուս կողմից էլ Էրդողանի՝ Թուրքիային հասցրած վնասն այն է, որ նա պահպանել է իր իշխանությունը՝ հրահրելով հակամարտություններ, ճնշելով հասարակության ակտիվ հատվածին, բանտարկելով այլախոհներին և լրագրողներին։
«Պետական հաստատությունները խոնարհվեցին նրա բռնակալության առջև և դրա ամենավառ օրինակը Կենտրոնական բանկն է»։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ շեշտվելով, որ այն շատ մեծ վնաս է հասցրել Էրդողանի իմիջին։
Մասնավորապես երկրաշարժի ժամանակ շինարարական չափանիշներին չհամապատասխանող շենքերի փլուզումը բազմաթիվ մարդկանց կողմից ընկալվեց որպես կոռուպցիայի և վատ կառավարման ցուցիչ և ասոցացվում Էրդողանի վատ կառավարման հետ։ Ընդդիմության թեկանածու Քեմալ Քըլըչդարօղլուի տան խոհանոցում նկարահանված տեսանյութերը հակադրվում են Էրդողանի 1000 սենյականոց պալատին։
Իսկ վերջում հիշեցում է արվում, որ Քըլըչդաչօղլուն խոստացել է միավորել Թուրքիան, նախագահել ընդամենը մեկ շրջանով և «կապանքներից ազատել» Կենտրոնական բանկը, դատարաններն ու դիվանագիտությունը։
21:48 23.05.2025
Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […] ...
21:38 23.05.2025
«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով ԵրևանումԵրեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի […] ...
21:25 23.05.2025
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը: Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, […] ...
21:16 23.05.2025
Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներՍյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
21:06 23.05.2025
ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համարՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։ Թիմի ավագ Սոն Հյոն Մինը ու ևս երկու խաղացողներ մեդալ չէին ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել էր առանց մեդալի։ «Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ […] ...