09:37 23.05.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ․
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր ձեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Վերջին դասը միայն դպրոցական կրթության ավարտ չէ, այլ մի նորի սկիզբ՝ լի հնարավորություններով, մարտահրավերներով և մեծ երազանքներով։
Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը։ Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են։ Մեր երկիրն այսօր, քան երբևէ, ձեր գիտելիքի, նախաձեռնողականության ու ներուժի կարիքն ունի։ Միշտ հիշեք՝ կրթությունն ամենահզոր զենքն է։
Շարունակեք կրթվել, զարգանալ ու օգնել մեզ կառուցելու բոլորիս երազած Հայաստանը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ՝ ցանկանում եմ, որ ձեր ճանապարհը լինի պայծառ ու լուսավոր՝ ուղեկցված մեծ հաջողություններով»։
18:23 23.05.2025
«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեցՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ: Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` […] ...
18:14 23.05.2025
Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչումՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...
18:03 23.05.2025
Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։ «Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է […] ...
17:51 23.05.2025
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելԲնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...
17:40 23.05.2025
Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետԵրևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...