Ընտրություններից 5 օր առաջ Էրդողանը խոստացել է բարձրացրել պետական ​​ծառայողների աշխատավարձերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Ընտրություններից 5 օր առաջ Էրդողանը խոստացել է բարձրացրել պետական ​​ծառայողների աշխատավարձերը

17:37 09.05.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին նշանակված ընտրություններից առաջ հայտարարել է պետական ​​ծառայողների աշխատավարձերը 45 տոկոսով բարձրացնելու մասին։ Աշխատավարձը կբարձրացվի գրեթե 700 հազար պաշտոնյայի համար, խոստացել է պետության ղեկավարը։

«Մենք որոշել ենք բարձրացնել պետական ​​ծառայողների աշխատավարձերը 45 տոկոսով, խոսքը մոտ 700 հազար մարդու մասին է», – ասել է նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում պաշտոնյայի նվազագույն աշխատավարձը կբարձրացվի մինչև 15 հազար լիրա (ընթացիկ փոխարժեքով մոտ 59 հազար ռուբլի)։

Բացի այդ, 10 տոկոսով աշխատավարձի բարձրացում կտրվի նրանց, ում հարազատները զոհվել են ահաբեկչության հետևանքով կամ բանակում առաջադրանքներ կատարելիս։ Արտաժամյա աշխատավարձը կավելանա 70%-ով, իսկ գիշերային հերթափոխը՝ 8%-ով։

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Էրդողանը իշխող «Հանրապետական ​​դաշինքից» միակ թեկնածուն է։ Նրա հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբ

22:11 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ ...

SHANTNEWS

22:00 23.05.2025

SHANTNEWS

Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան

21:48 23.05.2025

Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […] ...

«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

21:38 23.05.2025

«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի […] ...

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

21:25 23.05.2025

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը: Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, […] ...

Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

21:16 23.05.2025

Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

Սյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP