19:36 09.05.2023
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը կարևոր է ԵՄ-ի համար, և մենք փորձում ենք բոլոր կողմերին հետ բերել համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահiանը և ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը երկուշաբթի հեռախոսազրույց են ուինեցել, քննարկել են Եվրոպայում վերջին զարգացումները, Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունում է կառուցողական նախաձեռնությունները։ «Փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը կարևոր քայլ է Եվրոպայի և Իրանի միջև հարաբերությունների ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը։
Բորելը, իր հերթին, ասել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կարևոր է Եվրամիության համար, և որ ԵՄ-ն կշարունակի ջանքերը՝ բոլոր կողմերին համաձայնության վերադարձնելու ուղղությամբ։
Նա նաև բարձր է գնահատել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը՝ գործընթացը շահավետ համարելով։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը ողջունել է նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ այն համարելով առանցքային քայլ Արևմտյան Ասիայում կայունության ամրապնդման գործում։
22:34 23.05.2025
Երևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներԱյսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են մեծահասակները՝ ովքեր կին ու տղամարդ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, […] ...
22:21 23.05.2025
Ի՞նչ է հայտնի 1 ամիս առաջ Բաքվի բանտում հացադուլ սկսած սփյուռքահայ ռազմագերու առողջական վիճակի մասինԲաքվի բանտում գտնվող սփյուռքահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը երկարատև հացադուլի հետևանքով ուժասպառ է եղել ու տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունն այդ մասին տարածել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: Ի՞նչ է հայտնի իր վիճակի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շատ քիչ բան է հայտնի Վիգեն Էուլջեքջյանի մասին, ինչպես նաև մյուս մեր ռազմագերիների մասին, […] ...
22:11 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ ...
21:48 23.05.2025
Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […] ...
21:38 23.05.2025
«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով ԵրևանումԵրեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի […] ...