Նա իրեն գերազանց դրսևորեց պաշտպանական գծում. Բերեզովսկին գովել է ՀՀ հավաքականի նորեկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Նա իրեն գերազանց դրսևորեց պաշտպանական գծում. Բերեզովսկին գովել է ՀՀ հավաքականի նորեկին

21:58 16.05.2023

Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» սան Գեորգի Հարությունյանի՝ Հայաստանի հավաքականի կազմում ցուցադրած խաղի մասին։

«Դժվար է անմիջապես գտնել այնպիսի լավ խաղացողի, ինչպիսին նա է մեզ համար: Հարությունյանին, իմ կարծիքով, խորհուրդ են տվել «Կրասնոդարից», ես չգիտեմ մանրամասները։ Բայց ես շատ ուրախ եմ, որ Հարությունյանն այժմ մեզ հետ է։

Նա առաջին խաղում չընկճվեց ու երիտասարդ տարիքի համար իրեն գերազանց դրսևորեց պաշտպանական գծում։ Տղան խաղից ընդամենը մեկ օր առաջ էր իմացել, որ խաղալու է։ Այս լուրերը տարբեր կերպ են ազդում տարբեր մարդկանց վրա: Ոմանց համար ավելի հեշտ է անսպասելի նորամուտը։ իսկ երբ ավելի շուտ ես տեղեկանում այդ մասին, սկսում ես լարվել, անհանգստանալ։ Կարող ես նույնիսկ չքնել գիշերները։

Ժորան լավ դիմացավ այս ճնշմանը և շատ հանգիստ խաղաց Թուրքիայի դեմ։ Մենք հուսով ենք, որ նա ճիշտ կվերաբերվի իրավիճակին, կգնահատի իրեն ընձեռնված շանսը և առաջընթաց կունենա», – ասել է Բերեզովսկին Championat.com-ի հետ զրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

19:54 20.06.2025

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում

19:50 20.06.2025

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...

Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին

19:46 20.06.2025

Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին

Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և […] ...

Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

19:42 20.06.2025

Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա պրոֆեսիոնալ ռինգ հուլիսի 2-ին: Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակներում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ: Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով: ...

BACK_TO_TOP