«Ռեալին» կարող է գրանցվել տեխնիկական պարտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

«Ռեալին» կարող է գրանցվել տեխնիկական պարտություն

20:50 17.05.2023

Մադրիդի «Ռեալին» կարող է 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվել «Խետաֆեի» դեմ 34-րդ տուրի խաղում, որում մադրիդցիները հաղթել էին 1-0 հաշվով:

Հանդիպման 84-րդ րոպեին, երբ «Ռեալը» հաղթում էր 1-0 հաշվով, մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել էր հաղթական գոլի հեղինակ դարձած Մարկո Ասենսիոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերել իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլային:

Երբ Օդրիոսոլան խաղադաշտում էր, իսկ Ասենսիոն՝ եզրային գծի վրա, փոխարինման կարիք զգաց ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, որը վնասվածք էր ստացել: Արդյունքում, Օդրիոսոլան խաղադաշտ մտավ Կամավինգայի փոխարեն, իսկ Ասենսիոն շարունակեց խաղը:

Կանոնադրության համաձայն՝ փոխարինումը համարվում է կայացած, երբ պահեստային ֆուտբոլիստը հայտնվում է խաղադաշտում և այդ պահից դաշտից հեռացած խաղացողը համարվում է փոխարինված ու չի կարող շարունակել հանդիպումը:

«Խետաֆեում» կարծում են, որ Օդրիոսոլան արդեն խաղադաշտում էր, այդ պատճառով էլ փոխարինումը կայացել էր և դաշտից պետք է հեռանար ոչ թե Կամավինգան, այլ Ասենսիոն: Ակումբը բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա :

Եթե հաստատվի, որ փոխարինումը կատարվել է օրենքի խախտումով, ապա «Խետաֆեի» հաշվին կգրանցվի 3-0 հաշվով հաղթանակ, իսկ «Ռեալը» կտուգանվի 6-9 հազար եվրոյով:

Իսպանիայի առաջնության 34 տուրերից հետո «Ռեալը» 71 միավորով երկրորդ տեղում է և 14 միավոր է զիջում չեմպիոնի կոչումը ապահոված կատալոնական «Բարսելոնային»: «Խետաֆեն» 34 միավորով 18-րդն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

19:54 20.06.2025

Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասին

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում

19:50 20.06.2025

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...

Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին

19:46 20.06.2025

Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին

Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և […] ...

Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

19:42 20.06.2025

Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա պրոֆեսիոնալ ռինգ հուլիսի 2-ին: Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակներում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ: Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով: ...

BACK_TO_TOP