14:53 19.05.2023
Երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 19․05․2023թ․ առավոտյան ժամը 10:30–ի դրությամբ՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար: Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) և փսխումային համախտանիշ:
Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ, մասնավորապես՝ կատարվել է նմուշառում մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքից (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ): Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն:
22:24 15.05.2025
Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբինՄայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ […] ...
22:17 15.05.2025
ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […] ...
22:08 15.05.2025
«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստովՄադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։ «Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։ ...
22:03 15.05.2025
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...