18:46 19.05.2023
ՀՖՖ-ի Փոքր դաշտերի ծրագիրը՝ լավագույն նախագիծ Եվրոպայում։
ՖԻՖԱ-ն ամփոփել է եվրոպական անդամ ասոցիացիաների համար մշակված FIFA Forward Awards-2023 հատուկ նախաձեռնության արդյունքները: Առաջին անգամ իրականացվող նախաձեռնությանը ներկայացված են եղել 21 ասոցիացիայի կողմից վերջին մի քանի տարում իրականացված ենթակառուցվածքային նախագծեր՝ այդ թվում, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Բելգիայի, ինչպես նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաների։
21 երկրի ծրագրերից լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մասսայական ֆուտբոլի մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը (89 փոքր դաշտեր Հայաստանի մարզերում):
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր կողմից վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքն արժանացել է ՖԻՖԱ-ի բարձր գնահատականին: Այն փաստը, որ մեր ծրագիրը հաղթող է ճանաչվել՝ առաջ անցնելով եվրոպական 20 ասոցիացիաներից, վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք շարունակելու ենք հետևողականորեն իրականացնել մեր ծրագիրը՝ զարգացնելով մարզային ենթակառուցվածքները, բարելավելով երեխաների՝ ամբողջ Հայաստանով մեկ ֆուտբոլ խաղալու հնարավորությունները: Կարևորում եմ նաև, որ մենք ենթակառուցվածքներ ենք ստեղծում, որոնք միտված են աջակցել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացմանը»,- նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...
21:18 20.06.2025
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից: «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է վարչապետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մանրամասները` տեսանյութում: ...
21:15 20.06.2025
Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներըՌուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։ «Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ […] ...