19:39 25.05.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Վեոլիա Ջուր», «Դորոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուների, ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները: Տեղակցնում են Գյումրիի քաղաքապետարանից։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում և, մասնավորապես, «Անի» և քաղաքի մի շարք այլ թաղամասերում ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքի, փողոցներում առկա վիճակի, դրանք բարեկարգելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների, միջոցների ու մի շարք այլ հարցերի մասին: Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել «Անի» թաղամասում կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին. ջրաչափեր, փականներ, դիտահորեր:
Համայնքի ղեկավարն իր խոսքում ընկերության պատասխանատուներին հորդորել է լինել առավել հետևողական աշխատանքների ընթացքին, դրանք կազմակերպել այնպես, որ նախ բնակիչներին պատճառվող անհարմարությունները հասցվեն նվազագույնի, ապա նաև չխանգարեն հիմնանորոգվող փողոցների աշխատանքներին.
«Անի թաղամասի» 3-րդ և 11-րդ փողոցներում ասֆալտապատում անել չենք կարողանում: Քանի դուք չեք ավարտել այդ փողոցների ջրագծերի փորձարկումը՝ մենք չենք կարողանա ասֆալտապատումն անել: Եկեք նստենք, համատեղ քննարկենք, խոսենք ու համակարգված աշխատանքներն առաջ տանենք, որ կարողանանք փողոցների աշխատանքները ավարտին հասցնել: Հետո չենք թողնելու, որ հիմնանորոգված փողոցը քանդեք,- ավելացրել է Վ.Սամսոնյանը:
Կողմերն այնուհետ անդրադարձել են քաղաքի մի շարք այլ թաղամասերում և փողոցներում նախատեսվող ջրագծերի թարմացման, նորացման աշխատանքներին: Վարդգես Սամսոնյանն այս մասով ևս ընդգծել է համատեղ ու համակարգված աշխատանքների կազմակերպումը, ապա նաև ավելացրել, որ մասնավորապես նոր հիմնանորոգված փողոցներում ջրագծերի անցկացման համար փնտրեն այլընտրանքային լուծումներ, քանի որ փողոցները հատել թույլ կտան միայն ծայրահեղ դեպքում:
22:11 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ ...
21:48 23.05.2025
Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […] ...
21:38 23.05.2025
«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով ԵրևանումԵրեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի […] ...
21:25 23.05.2025
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը: Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, […] ...
21:16 23.05.2025
Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներՍյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...