10:23 26.05.2023
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու:
Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդն ու ընկերը, երկուսն էլ զինված որսորդական ողորկափող հրացաններով, կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակել մի խումբ անձանց ուղղությամբ: Միջադեպին զոհ էր գնացել երեք անձ, ևս չորս հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված տարաբնույթ միջոցառումների արդյունքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր, ճշտվել էին վիճաբանության դրդապատճառներն ու մասնակիցների ինքնությունը, յուրաքանչյուրի մասնակցության չափը: Կրակողներից մեկը հայտնաբերվել էր, իսկ Երևանում հաշվառված 33-ամյա տղամարդը խուսափել էր քննությունից:
Լրացվեց և այդ բացը: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:34 23.05.2025
Երևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներԱյսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են մեծահասակները՝ ովքեր կին ու տղամարդ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, […] ...
22:21 23.05.2025
Ի՞նչ է հայտնի 1 ամիս առաջ Բաքվի բանտում հացադուլ սկսած սփյուռքահայ ռազմագերու առողջական վիճակի մասինԲաքվի բանտում գտնվող սփյուռքահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը երկարատև հացադուլի հետևանքով ուժասպառ է եղել ու տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունն այդ մասին տարածել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: Ի՞նչ է հայտնի իր վիճակի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շատ քիչ բան է հայտնի Վիգեն Էուլջեքջյանի մասին, ինչպես նաև մյուս մեր ռազմագերիների մասին, […] ...
22:11 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ ...
21:48 23.05.2025
Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […] ...
21:38 23.05.2025
«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով ԵրևանումԵրեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի […] ...