


17:46 26.05.2023
Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ:
Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական պաշտպանության հաստատված ծախսը 2022թ.կազմել է 29 մլրդ 537 մլն ՀՀ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 28 մլրդ 922 մլն ՀՀ դրամ։
Բյուջեն ծախսվել է 28 մլրդ 347 մլն դրամի չափով՝ բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված 39 ծրագրերի շրջանակներում: Կատարողականը կազմել է 98 տոկոս:
Նախարար Վ. Առաքելյանը խորհրդարանականներին մանրամասն ներկայացրել է գերատեսչության առանձին ծրագրերի ծախսային հոդվածները:
Բարձր կատարողական ցուցանիշ է արձանագրվել առողջության վնասի փոխատուցման ծրագրով՝ ավելի քան 99.7 տոկոս։ Ծերության ծրագրերի համար նախատեսված գումարը կազմել է 17 մլրդ 715 մլն ՀՀ դրամ, իսկ կատարողականը՝ 17 մլրդ 677 մլն ՀՀ դրամ կամ 99.8 տոկոսը։ Ցածր կատարողական (շուրջ 70 տոկոս) ցուցանիշ է արձանագրվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների մասով՝ 7 մլն ՀՀ դրամ կամ 99.8 տոկոս:
«Ընտանիքի անդամներ և զավակներ» ծրագրի համար 2022թ բյուջեով նախատեսված 7 մլրդ 200 մլն ՀՀ դրամից տարվա ընթացքում ծախսվել է 6 մլրդ 900 մլն դրամ` արձանագրելով 96,4 տոկոս կատարողական:
Պատգամավորների հարցերը շրջափակման հետևանքով սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ընթացիկ և ծրագրված միջոցառումների մասին էին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեն 2022 թվականին պլանավորված էր 15,5 մլրդ ՀՀ դրամ, ճշգրտված պլանով ՝ 12․ 598 մլրդ ՀՀ դրամ:
Առողջապահության համակարգի կատարած բուժօգնության և բուժսպասարկման ծավալը 2022 թվականին կազմել է 12 մլրդ 598 մլն 709 հազ ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման փաստացի ծավալները կազմել են 10 մլրդ 907 մլն 246 հազ ՀՀ դրամ` ապահովելով ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշի 86.6%:
2022 թ․ արտամարմնային բեղմնավորման ծրագրի համար նախատեսված էր 375 մլն ՀՀ դրամ, սակայն տարեկան պլանի ճշգրտումից հետո թիվը կրճատվել և դարձել է 148 մլն ՀՀ դրամ։ Տրվել է 133 ուղեգիր , ֆինանսավորվել է 84 մլն 207 հազ ՀՀ դրամ ՝ ծրագրի 65 շահառուների համար։
«Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ» խմբի ծախսերը կազմել են 344 մլն 38 հազ ՀՀ դրամ: Կատարողականը՝ 39.9 % :
Հաշվետու տարում «Արտահիվանդանոցային ծառայություններ» խմբի ծրագրերով կատարվել է 4 մլդ 72 մլն 242 հազ ՀՀ դրամի չափով բուժսպասարկում, իսկ «Հիվանդանոցային ծառայություններ» խմբի ծրագրերով ՝ 3 մլդ 513 մլն 945 հազ ՀՀ դրամի չափով: 1 մլրդ 27 մլն 545 հազ ՀՀ դրամ հատկացվել է «Հանրային առողջապահական ծառայություններ» խմբին` ապահովելով ծրագրի 96.9% -ը: «Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)» խմբի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում կատարվել է 3 մլրդ 89 մլն 92 հազ ֆինանսական ծավալով բուժսպասարկում: 2022թ մասնավոր ատամնաբուժական 15 կլինիկաների մատուցվել է 308 մլն 895 հազ ՀՀ դրամի ծառայություն, ֆինանսավորվել է 424 մլն 345 հազ ՀՀ դրամ՝ հանրապետության բնակչության սոցիալապես անապահով և առանձին հատուկ խմբերի սպասարկման համար:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:
Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համար նախատեսված 49,5 մլն ֆինանսական ռեսուրսներից 2022թ փաստացի ծախսվել է 230 մլն 6 հազ ՀՀ դրամ կամ՝ 52,7 տոկոսը: Ծառայության նախագահ Մ. Մինասյանը ներկայացրել է նաև ոլորտի ծրագրային հոդվածների ծախսերը:
13:52 20.08.2025
2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1, երկրորդում՝ 5.9 տոկոսով. Գևորգ ՊապոյանԵթե այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1%-ով, ապա երկրորդ եռամսյակում աճն արագացել է և կազմել 5.9%։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունվում էր այս տարվա բյուջեն, պետբյուջեում ՀՆԱ աճի համար կանխատեսված էր 5.1% աճ»,- գրել է նա։ ...
13:43 20.08.2025
Արաղչին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ներկայիս վիճակի մասինԹեհրանը դեռևս չի հասել Վաշինգտոնի հետ արդյունավետ բանակցություններ վարելու հասունության կետին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել էր, որ Իրանը կարող է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի շուրջ, եթե «հարմար պայմաններ» առաջանան։ «Ցանկացած բանակցություն ժամանակ է պահանջում, դրանք բոլորն էլ ունեն հասունության որոշակի […] ...
13:29 20.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում ՍյունիքումՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված […] ...
13:20 20.08.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...
13:08 20.08.2025
ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնովԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...
13:00 20.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...