Երևանի քաղաքապետարանը «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ է տրամադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Երևանի քաղաքապետարանը «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ է տրամադրել

19:26 29.05.2023

Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալու: Ժամանակին այդ հողամասերը բնակիչներին են տրամադրվել սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո սեփականության վկայականով փոխարինման անհրաժեշտություն էր առաջացել: Համայնք-հաղթանակցիներ գործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումն արդեն գործնական փուլ է տեղափոխել: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ են տրամադրել թաղամասի բնակիչներին:

«Վերջապես հնարավորություն ստեղծվեց ձեր հողամասերի հետ կապված հատակագծերը թողարկել: Թեման իսկապես խնդրահարույց էր և դժգոհությունների առիթ էր տվել: Մենք կարողացանք հաջողության հասնել համատեղ աշխատանքի շնորհիվ, և ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ համբերատարության ու համայնքի հետ կառուցողական աշխատանքի համար»,- նշել է փոխքաղաքապետը:

«Այս պահի դրությամբ մեզ հայտնի ակտերի թիվը 268 է, բայց քաղաքապետարան մուտք է եղել ընդամենը 145 գործ: Մենք բնակիչներին բազմիցս տեղեկացրել ենք, թե անհրաժեշտ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացրել դրանք: Դիմումներից 19-ը վերջնականորեն մերժվել են տարբեր հիմքերով, և փաստացի այս պահին շրջանառության մեջ է ընդհանուր առմամբ 68 գործ՝ բացի այսօրվա հանդիպմանը ներկա բնակիչների 22 գործից: Իրականում ինչո՞ւ էին խնդիրներ առաջանում. ակտով տրված հողամասերի չափերն այլ էին, քաղաքապետարան բնակիչները ներկայացում էին այլ չափի և ձևի չափագրված տվյալներ: Ուստի, շատ կարևոր է քաղաքապետարան ներկայացնել այնպիսի չափագրումներ, որոնք համապատասխանում են իրական պատկերին»,- ընդգծել է Սաշա Կատվալյանը:

Հարկ է նշել, որ, եթե նախորդ տարիներին մեկ կամ երկու որոշում էր տրամադրվում, ապա այս տարի արդեն հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 30 որոշում է տրամադրվել: Գործընթացը կլինի շարունակական և «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն առկա բոլոր դիմուների առնչությամբ կստանան սպառիչ պատասխաններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

13:57 09.05.2025

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

13:40 09.05.2025

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

13:10 09.05.2025

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

12:55 09.05.2025

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

12:34 09.05.2025

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

Խորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում […] ...

BACK_TO_TOP