11:18 30.05.2023
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Սոյուզ-90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Օմիդ Նուրիպուրը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո պետք է դադարեցնեն արգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ: Երեքշաբթի նա իր տեսակետն է հայտնել Rheinische Post թերթին։
«Թուրքիայի կառավարության վերջին կուրսը խորացրել է Թուրքիայի և Եվրամիության միջև տարաձայնությունները և վախեցրել արևմտյան ներդրողներին, որոնց կարիքը երկրին խիստ անհրաժեշտ է»,- ասել է Նուրիփուրը՝ հույս հայտնելով, որ հարաբերություններն ավելի հուսալի կլինեն։ «Սա պետք է սկսվի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շրջափակման ավարտից։ Դա պահանջում է նաև Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոթը»,- ընդգծել է «կանաչների» առաջնորդը։ Ռոթը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական ասոցիացիային տված հարցազրույցում ասել է, որ Էրդողանը պետք է հրաժարվի իր վետոյից անմիջապես Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովից առաջ։
Իր հերթին, Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) գլխավոր քարտուղար Բիժան Իր-Սարայը, ընդհակառակը, կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։
«Թուրքական այս կառավարությունը Եվրոպայից լուսային տարիներով հեռու է»,- ասել է նա RND-ին՝ հավելելով, որ Գերմանիայում որոշ թուրքերի ընտրական պահվածքը նույնպես հիասթափեցնող է, ինչը, ըստ գլխավոր քարտուղարի, թողնում է «ինտեգրացիոն քաղաքականության բազմաթիվ հարցեր»։
Ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության արտաքին քաղաքականության խոսնակ Նորբերտ Ռյոթգենն ակնկալում է Թուրքիայում տնտեսական հետագա անկում:
«Ամբողջ Թուրքիան թանկ կվճարի Էրդողանի ընտրություններում կեղծված հաղթանակի համար՝ տնտեսական հետագա անխուսափելի անկմամբ», – պնդում է նա Rheinische Post-ին տված հարցազրույցում: «Սա կարող է Էրդողանին մղել հետագա ներքին արմատականացման և արտաքին քաղաքականության մեջ էլ ավելի անկանխատեսելի դառնալ Արևմուտքի տեսանկյունից»,- ամփոփել է քաղաքական գործիչը։
16:18 21.05.2025
Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողինՄայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...
16:14 21.05.2025
ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...
16:10 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...
16:03 21.05.2025
Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...
15:55 21.05.2025
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […] ...
15:48 21.05.2025
Պապիկյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունըՄայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք […] ...