Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

14:26 21.05.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են միմյանցից։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ «Արմենպրես» լրատվական  գործակալության թղթակիցը ՌԴ ԱԳ նախարարին հարցրեց, թե ինչու Ռուսաստանը համարժեք չարձագանքեց ու չկատարեց իր պայմանագրային պարտավորություններն այն պայմաններում, երբ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով Ջերմուկ քաղաքը։

Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ չգիտի, թե լրագրողը ինչ նկատի ունի՝ համարժեք արձագանք ասելով, սակայն վստահեցրեց, որ Ռուսաստանն անմիջապես է արձագանքել, որը բխել է ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ պայմանագրային պարտավորություններից։

«Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք՝ համարժեք արձագանք ասելով։ Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ մեր պայմանագրային պարտավորություններից, եղավ անմիջապես։ ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը իրավիճակին ծանոթանալու համար ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց կոնկրետ և պրակտիկ առաջարկություններով, որ պետք է ՀԱՊԿ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար։ Այդ հարցը նույն տարվա հոկտեմբերին քննարկվեց Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, դրանից առաջ դրա վրա աշխատում էին ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, նրանք էին խմբագրում առաջարկները, որոնք ներկայացվել էին ՀԱՊԿ քարտուղարության կողմից։ Ի վերջո, մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ, և այն ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Մենք տվեցինք մեր համաձայնությունը, իսկ որոշ ժամանակ անց հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, իսկ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը որոշվելու է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի մաս է»,- հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը՝  պնդելով, թե դա իրենց համար անակնկալ է եղել, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից գիտակցաբար դուրս էր թողնվել Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը։

Լավրովը պնդեց, որ այդ ժամանակ ջենթլմենական պայմանավորվածություն կար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման։ «Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը քննադատելու այն ժամանակ որևէ մեկի ցուցաբերած դիրքորոշումը, բայց ես նշեցի, թե ինչ ենք մենք արել»,- եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը։

Հակադարձելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտեց, որ սա այն հարցերի է, որտեղ Հայաստանի ու Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են՝ չնայած բազմաթիվ հարցերում կողմերը ունեն փոխըմբռնում և միասնական ընկալում։

«Ես չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությունից։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, բազմաթիվ հարցերում ունենալով փոխըմբռնում և միասնական ընկալում ու մեկնաբանություն, միաժամանակ ունենք հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները։  Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է, և այդ իրադարձությունն անկյունաքարային է եղել հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում, հետևաբար ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել և ներկայացնել Հայաստանի ընկալումներն ու Հայաստանի դիրքորոշումը։ Ես շատ լավ հիշում եմ այդ իրադարձությունները, անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, որ ռուսական կողմը 2022 թվականի օգոստոսին հերթական անգամ միջնորդական առաջարկ ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահաբար բարի մտադրությունից ելնելով։ Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկներին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Արդեն օգոստոսի վերջին մենք հասկացանք, որ չկա միասնական դրական որոշում, իսկ սեպտեմբերի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ Իհարկե, մենք այս մասին տեղյակ պահեցինք Ռուսաստանին՝ որպես երկկողմ դաշնակից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում մեր ռազմական դաշնակիցներին։ Գործողությունները, որոնք դրան հետևեցին, գոհացուցիչ չէին Հայաստանի համար, իսկ արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 1991 դեկտեմբերից գործող և ստորագրված ընդհանուր ընկալումն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով, երկրները՝ մասնավորապես Հայաստանը և Ադրբեջանը, ընդունել են, որ ճանաչում են միմյանց սահմանները և տարածքային մաբողջականությունը Խորհրդային Միության փլուզման գործող սահմանների շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից։ «Այդ թվում՝ հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և բնականաբար, ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողսդջականության ճանաչման վերաբերյալ՝ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- եզրափակեց Միրզոյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

21:48 21.05.2025

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:37 21.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

21:26 21.05.2025

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

21:17 21.05.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

21:11 21.05.2025

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-23-ը կգտնվի կարճատև արձակուրդում: ...

Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

21:07 21.05.2025

Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […] ...

BACK_TO_TOP