12:01 30.05.2023
ԱՄՆ դեսպանության և Խոհարարական դիվանագիտության ծրագրի համատեղ նախաձեռնության շրջանակում ս․թ․ հունիսի 1-ից 6-ը Հայաստան կայցելի ամերիկյան հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» («Կտրատած») խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը` մասնակցելու կայուն սննդային շղթայի ու խոհարարական ձեռներեցության խթանմանը միտված խոհարարական դիվանագիտության ծրագրին։
Ամանդա Ֆրայթագը ծնվել և հասակ է առել Նյու Ջերսիում, աշխատել է Նյու Յորք քաղաքի տարբեր ռեստորաններում, և շատերին հայտնի է որպես ամերիկյան սիրված «Chopped» խոհարարական հեռուստաշոուի դատավոր։ Նա ներգրավված է եղել նաև այլ խոհարարական շոուներում, ինչպիսիք «Iron Chef America» («Ամերիկայի երկաթյա շեֆ-խոհարար»), «Next Iron Chef» («Հաջորդ երկաթյա շեֆ-խոհարարը»), «Unique Eats» («Եզակի ուտեստներ»), «Beat Bobby Flay» («Առաջ անցիր Բոբի Ֆլեյից») և այլն։ Ձգտելով ուտելիքի պատրաստումը առավել մատչելի ու հասանելի դարձնել՝ նա գրել է «The Chef Next Door» («Հարևան շոֆ-խոհարարը») խոհարարական գիրքը, իսկ վերջերս սկսել է «Easy AF» թվային շարքի թողարկումը, որտեղ տեսանյութերի միջոցով ցույց է տալիս, որ սեփական խոհանոցում համեղ ուտելիք պատրաստելը բոլորովին էլ բարդ չէ ու հաճույքով կարելի է զբաղվել դրանով։
«Մարդկանց հետ սեղանի շուրջ նստելով ու նրանց հետ հաց կիսելով` կարելի է իրապես փոխըմբռնման հասնել ու ճանաչել մշակույթն իր արժեքներով ու ավանդույթներով։ Ուրախ ենք Հայաստանում ընդունել շեֆ-խոհարար Ֆրայթագին և հավատացած ենք, որ այս այցը կօգնի կարևոր զրույցներ ծավալել կայուն սննդային շղթայի ու ձեռներեցության հարցերի շուրջ՝ հայ-ամերիկյան կապերն ամրապնդելուն զուգահեռ», – նշում է դեսպան Քվինը։
Շեֆ-խոհարար Ֆրայթագի այցի ընթացքում նաև կլինեն խոհարարական ցուցադրություններ, վարպետության դասեր և աշխատարաններ տեղի խոհարարների, սննդի ոլորտի ձեռներեցների հետ՝ շեշտադրելով նորարարությունը, սննդային շղթայի կայունությունը, ձեռներեցությունը և կանանց հզորացումը։ Այս նախաձեռնությունները կիրագործվեն՝ համագործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի, ինչպես նաև Դիլիջանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։
Սննդի հետ կապված հայկական ավանդույթներն ու սննդային շղթայի կայունության կարևորությունը քննարկելու նպատակով Ֆրայթագը նաև կայցելի սննդի ոլորտի մի շարք տեղական արտադրողների, որոնց գյուղի զարգացման նախաձեռնությունների շրջանակում աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակը։ Նախատեսվում են այցեր «Յելոու բի», «Դրիմ շոկոլադ», «Բորիսկովկա», «Մեծ էնդ Մոր» և մի շարք գինեգործական ընկերություններ։
«ԱՄՆ ՄԶԳ-ն հայաստանյան գործընկերների հետ ջանքեր է գործադրում գյուղի զարգացման ուղղությամբ՝ ապահովելով աջակցություն սննդի արտադրության ու ագրոբիզնեսի ոլորտներում։ Ուրախ ենք, որ շեֆ-խոհարար Ֆրայթագի այցի շրջանակում նաև ներկայացվում են սննդի ոլորտի հայ ձեռներեցների ապշեցուցիչ հաջողությունները», – նկատում է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...