18:46 31.05.2023
Իրաքի իշխանությունները հայտարարել են «Զարգացման ուղի» նախագծի մեկնարկի մասին:
Այն ներառում է երկաթուղիներ և մայրուղիներ, որոնց միջոցով Իրաքը կկապի նավթով հարուստ մերձավորարևելյան երկրի հարավային շրջանները Թուրքիայի միջերկրածովյան ափի հետ և մեծապես կհեշտացնի առևտուրն Ասիայի և եվրոպական երկրների միջև:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախագիծը քննարկվել է Բաղդադում տեղի ունեցած համաժողովում, որին մասնակցել են Բահրեյնի, Հորդանանի, Իրանի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Թուրքիայի պատվիրակությունները։
Ծրագրի համաձայն՝ հիմնական տրանսպորտային ուղիները կապվելու են Պարսից ծոցի ափին գտնվող Ֆաո խոշոր նավահանգստի հետ։ Զարգացման ուղու շրջանակներում կարդիականացվեն և կկառուցվեն ավելի քան 1200 կմ երկարությամբ երկաթուղիներ:
Իրաքի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ նախագծի գործնական իրականացման մեկնարկը նախատեսված է հաջորդ տարեսկզբին։ Եթե նախատեսված ցուցանիշները կատարվեն, «Զարգացման ուղի» ծրագիրը կարող է ավարտվել արդեն 2029թվականին:
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում17:54 09.05.2025
Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 127 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկան Դ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատ Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական […] ...
17:45 09.05.2025
Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 9-ին՝ ժամը 16։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
17:39 09.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան ՔահանայապետինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։ Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր […] ...
17:30 09.05.2025
Պեսկովը Վուչիչի և Ֆիցոյի՝ Մոսկվա այցը հերոսության դրսևորում է անվանելՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Մոսկվա ժամանումը՝ Հաղթանակի 80-ամյակը նշելու համար, հերոսության ակտ է։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեր ժամանակներում, եթե խոսենք Վուչիչի և Ֆիցոյի մասին, սա պարզապես հերոսության նման մի արարք է։ Հերոսության արարք, իսկապես, որովհետև չնայած այս բացահայտ, անզուսպ ճնշմանը, […] ...
17:20 09.05.2025
Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախորդ երեկոյան «մի քանի անգամ» զրուցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր հակամարտության կողմերին 30 օր փոխադարձաբար ձեռնպահ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել այս նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, […] ...
17:10 09.05.2025
«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահը առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից: ...