12:53 02.06.2023
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։
«Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը։ Մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։
Այս քաղաքականության փոփոխության արդյունքում ունենք մեկ անձից գնումների նվազում»,- ասաց նախարարը։
Հովհաննիսյանը նշեց, որ մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեին 2024 թվականին, եղել է 47 տոկոս։
Գնումների գործընթացին մասնակիցների միջին թիվը 2,7 է։
13:52 20.08.2025
2025-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1, երկրորդում՝ 5.9 տոկոսով. Գևորգ ՊապոյանԵթե այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 5.1%-ով, ապա երկրորդ եռամսյակում աճն արագացել է և կազմել 5.9%։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարեվերջին, երբ ընդունվում էր այս տարվա բյուջեն, պետբյուջեում ՀՆԱ աճի համար կանխատեսված էր 5.1% աճ»,- գրել է նա։ ...
13:43 20.08.2025
Արաղչին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ներկայիս վիճակի մասինԹեհրանը դեռևս չի հասել Վաշինգտոնի հետ արդյունավետ բանակցություններ վարելու հասունության կետին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել էր, որ Իրանը կարող է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի շուրջ, եթե «հարմար պայմաններ» առաջանան։ «Ցանկացած բանակցություն ժամանակ է պահանջում, դրանք բոլորն էլ ունեն հասունության որոշակի […] ...
13:29 20.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի հայտնաբերում ՍյունիքումՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված […] ...
13:20 20.08.2025
Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել էՕգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...
13:08 20.08.2025
ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնովԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...
13:00 20.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...