18:28 13.03.2018
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է հաշվեհարդար տեսնել ՄԱԿ-ի իրավապաշտպանների հետ, եթե նրանք փորձեն հետաքննել մարդու իրավունքների խախտման դեպքերն այդ երկրում, հաղորդում է The Telegraph պարբերականը:
«Եթե այդ տխմարները հայտնվեն այստեղ, այստեղ կան կոկորդիլոսներ, որոնք մարդ են ուտում: Այդ դեպքում կերակրեք կոկորդիլոսներին այդ շանորդիներով »,- հայտարարել է երկրի նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Դա պատասխանն էր իրավապաշտպանների այն հայտարարության, թե մտադիր են ուսումնասիրել ոստիկանության աշխատանքը, որը երկրի նախագահի հրամանով պայքար է սկսել թմրանյութերի շրջանառության դեմ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2016 թվականից ի վեր այդ պայքարի ընթացքում ոստիկանությունը սպանել է ավելի քան 4000 ֆիլիպինցիների։ Մի քանի հազարը կախաղան են բարձրացվել հենց փողոցներում՝ դիմակավորված անհայտ անձանց կողմից: Ոստիկանությունը պնդում է, թե կրակ բացում են միայն այն դեպքում, եթե հակառակորդը ընդդիմանում է, սակայն ականատեսներ կան, որ հակառակն են պնդում:
Դուտերտեն նաև իրավապահներին հրահանգել է չպատասխանել թմրանյութերի ստվերային շրջանառության վերաբերյալ լրագրողների հարցերին, որպեսզի չմատնեն իրենց:
«Պարզապես պատասխանեք, որ կատարում եք վերևի հրահագները: Ես ասել եմ, որ լիարժեք պատասխանատվություն եմ կրում Ձեր արաքների համար»,-ասել է նախագահը:
Ֆիլիպինների նախագահն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում իր սկանդալային հայտարարություններով ու հրահանգներով: Ավելի վաղ նա երդվել էր սպանել այն պաշտոնյային, ով կապ է ունեցել թմրանյութերի առևտրի հետ: Այս տարվա փետրվարին Դուտերտեն հրամայել էր կրակել բողոքի ակցիա իրականացնող կանանց վրա, իսկ 2017 թվականի նոյեմբերին խոստովանել էր, որ դեռահաս տարիքում դանակահարել է մի մարդու:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...