Ես կարծում եմ, որ մենք շատ հաջող տարի ենք ունեցել. ֆինանսների նախարարը` 2022 թվականի բյուջեի կատարողականի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Ես կարծում եմ, որ մենք շատ հաջող տարի ենք ունեցել. ֆինանսների նախարարը` 2022 թվականի բյուջեի կատարողականի մասին

23:25 07.06.2023

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում եզրափակվեցին 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները: Առաջիկայում այն կքննարկվի արդեն լիագումար նիստերի ժամանակ: Անցած տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով արձանագրված ցուցանիշների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Եթե ընդհանուր առմամբ ամփոփենք 2022 թվականը բյուջեի կատարողականի տեսանկյունից, ես կարծում եմ, որ մենք շատ հաջող տարի ենք ունեցել, և սրան նպաստել են մի քանի կարևորագույն հանգամանքներ, առաջին հանգամանքը, որը պետք է օգնի մեզ կատարել մեր առաջ դրված խնդիրները, ճիշտ պլանավորումն է, և կարծում եմ, որ 2022 թվականի բյուջեն պլանավորելուց այն ջանքերը, որ մենք գործադրել ենք, այսօր ցույց են տալիս իրենց արդյունքները: Պլանավորման տեսանկյունից պետք է դնենք իրատեսական նպատակներ և մեր գործողություններն իրականացնենք ավելի թիրախային: Այս իմաստով թիրախները հստակ սահմանված էին, և այդ թիրախների ուղղությամբ աշխատանքները հաջող իրականացվել են, թեև մենք, բնականաբար, դասեր ենք քաղել նաև այս տարի և նաև այդ դասերի շնորհիվ հետագայում էլ ավելի լավ պլանավորում պետք է իրականացնենք: Տնտեսական աճի պայմաններում մենք կարողացել ենք հավաքագրել հավելյալ եկամուտներ և այդ հավելյալ եկամուտները մեզ թույլ են տվել կատարել ծախսեր, որոնք ավելի արագացրել են կառավարության ծրագրով նախանշված ուղղությունների ավելի առաջանցիկ տեմպերով առաջխաղացումը»,-ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 18.08.2025

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

11:00 18.08.2025

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...

BACK_TO_TOP