21:15 08.06.2023
Սոչիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այսօր կրկին անդրադարձ է եղել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմային: Ռուսասատանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն այդ թեմայի վերաբերյալ հանձրարարականներ է տվել «Ռոսատոմ» ընկերության տնօրենին:
Ի՞նչ հանձնարարության մասին է խոսքը, և ռուսականից բացի ուրիշ ի՞նչ առաջարկներ են քննարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ վերջերս Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ «Ռոսատոմ» ընկերության առաջարկն անթերի չէ, քանի որ ռուսական կողմն առաջարկում է կառուցել 1200 ՄԳՎ հզորության ատոմակայան միայն, ոչ ավելի թույլ, ինչը Հայաստանի համար չափազանց մեծ հզորություն է և կարծես իմաստ չունի այս պայմաններում այդպիսի հզորության ատոմակայան կառուցելու:
Ի պատասխան՝ «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ասել էր, որ «Ռոսատոմ»-ը կարող է նաև ավելի թույլ հզորության ատոմակայան կառուցելու առաջարկ ներկայացնել՝ 300, 400, 600…, բայց արդյունքում արտադրվող ԿՎ-ի ինքնարժեքն ավելի բարձր է լինելու:
Այսօր այդ թեմային անդրադարձել է Ռուսասատանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, երբ ԵԱՏՄ անդամ մյուս վարչապետերի հետ միասին այցելել էր «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսին: Ահա այնտեղ «Ռոսատոմ»-ի տաղավարում, Ալեքսեյ Լիխաչովի հետ զրույցում նա ասել էր, որ անհրաժեշտ է հրավիրել հայ գործընկերներին և քննարկել նրանց հետ ավելի թույլ հզորության ատոմակայան կառուցելու հարցը և արդյունքում նաև ֆինանսական բոլոր հարցերը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...