Տնտեսագետը գնահատել է ռուսական շուկայից շվեդական ընկերության հեռանալուց հետո առանց զուգարանի թղթի մնալու ռիսկերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Տնտեսագետը գնահատել է ռուսական շուկայից շվեդական ընկերության հեռանալուց հետո առանց զուգարանի թղթի մնալու ռիսկերը

22:46 10.06.2023

Տնտեսագետ Դենիս Ռակշան ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիներն առանց զուգարանի թղթի չեն մնա շվեդական Essity ընկերության՝ ռուսական շուկայից հեռանալուց հետո։ Այս մասին նա հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։

Նրա խոսքով, Essity բիզնեսի վաճառքից հետո, որը նաև արտադրում էր Zewa ապրանքանիշի զուգարանի թուղթ, գործարանները կգործեն նոր կառավարման ներքո։

«Գրեթե բոլոր օտարերկրյա ընկերությունները, որոնք լքում են ռուսական շուկան կամ նվազեցնում են իրենց ներկայությունը մեր շուկայում, չեն արգելափակում իրենց ակտիվները, այլ դրանք վաճառում են տարբեր պայմաններով»,- պարզաբանել է տնտեսագետը։

Ռակշան ընդգծել է, որ նույն արտադրանքը հասանելի կլինի Ռուսաստանում, սակայն կարտադրվի նոր ապրանքանիշով։

Հունիսի 10-ին շվեդական Essity-ն, որին պատկանում են Zewa, Libresse և Libero ապրանքանիշերը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում իր գործունեությունը դադարեցնելու և Ռուսաստանում իր բիզնեսի վաճառքի մասին։ Ընկերությունում նշել են, որ գնորդների հետ արդեն կնքվել է բիզնեսի վաճառքի պայմանագիր։ Essity-ն ընդգծել է, որ գործարքը հավանության է արժանացել ռուսական իշխանությունների կողմից։ Ակնկալվում է, որ այն կփակվի այս տարվա երկրորդ եռամսյակում՝ բոլոր միջոցները ստանալուց հետո։

Ավելի վաղ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Essity-ն Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկությունների կառավարման իրավունքը կփոխանցի ռուս բաժնետերերին, որոնք կշարունակեն ընկերության գործունեությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP