2023-ին Ադրբեջանից Թուրքիա գազամատակարարումը կհասնի 10.2 մլրդ խմ-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

2023-ին Ադրբեջանից Թուրքիա գազամատակարարումը կհասնի 10.2 մլրդ խմ-ի

19:25 12.06.2023

Թուրքիայում էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2018-ից ի վեր տրանսանատոլիական գազատարով (TANAP) իրականացված մատակարարումների տվյալները:

Ըստ այդմ՝ վերոհիշյալ գազատարով ընդհանուր առմամբ մատակարարվել է 46 մլրդ խմ գազ, որից 22-ը՝ Թուրքիա, 24-ը՝ Եվրոպա: Միայն անցած տարի Ադրբեջանից Թուրքիա գազամատակարարման ծավալը կազմել է 9 մլրդ խմ:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մեմեդովը ընթացիկ տարվա մատակարարումների մասին խոսելիս, նշել է, որ այն դեպի Թուրքիա կազմելու է շուրջ 10.2, իսկ դեպի Եվրոպա՝ 12 մլրդ խմ։

Բացի այդ, դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների պետական նավթային ընկերությունները, ինչպիսիք են թուրքական TPAO-ն, BOTAŞ-ը և ադրբեջանական SOCAR-ը համատեղ գործունեություն են ծավալում բնական գազի, նավթի և նավթամթերքի ոլորտում:

Իսկ  Թուրքիայում բնական ռեսուրսների ոլորտում SOCAR-ի կատարած ներդրումները հասնում են մինչև 20 մլրդ դոլար:

Նշենք, որ, Տրանսանատոլիական գազատարը շահագործման էր հանձնվել 2018 թ-ի հունիսի 12-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP