Երասխում նախատեսվող գործունեությունը չի կարող բացասական ազդեցություն ունենալ Ադրբեջանի նշած տարածքների վրա. ՇՄՆ-ը պարզաբանում է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Երասխում նախատեսվող գործունեությունը չի կարող բացասական ազդեցություն ունենալ Ադրբեջանի նշած տարածքների վրա. ՇՄՆ-ը պարզաբանում է տարածել

21:48 14.06.2023

 Շրջակա  միջավայրի նախարարությունը պարզաբանել է., թե ինչ ծավալներով ու ինչպիսի գործունեություն է ծավալելու Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետաղաձուլարանը՝ պատասխանելով այս մասին Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ Նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.

 

«Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար, ներառյալ 1-ին հավելվածում թվարկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության այն տեսակների համար` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այնպիսի ընթացակարգի սահմանումը, որը կնախատեսի հանրության մասնակցությունը, ինչպես նաև 2-րդ հավելվածով նախատեսված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված փաստաթղթերի պատրաստումը:»

Տվյալ դեպքում նախատեսվող գործունեությունն ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում սև մետաղի ջարդոնի վերամշակումն է, ինչն ընդգրկված չէ Կոնվենցիայի գործունեության տեսակները սահմանող 1-ին Հավելվածում, իսկ Կոնվենցիայի 1-ին հավելվածում ընդգրկված «դոմնային և մարտենյան հալման խոշոր սարքեր և գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններ» նախատեսվող գործունեության տեսակները որևէ առնչություն չունի խնդրո առարկա նախատեսվող գործունեության հետ, քանի որ սև մետաղի ջարդոնի ձուլման գործընթացն իրականացվելու է՝ ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, որն աշխատում է բացառապես հոսանքով։

Ավելին, նախատեսվող գործունեությունը, հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ մասը և 3-րդ հավելվածը, չի կարող դիտարկվել նաև որպես զգալի անդրսահմանային վնասակար աղդեցություն ունեցող գործունեություն՝ ելնելով հետևյալ հիմնավորումներից

Կոնվենցիայի 3-րդ Հավելվածով սահմանված չափանիշներն են՝

ա/ ծավալներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնց ծավալները գործունեության տվյալ տեսակի համար խոշոր են,

Սև մետաղի ջարդոնի վերամշակման գործունեության տեսակի համար տարեկան 108 հազար տոնա արտադրողականությունը համարվում է փոքր ծավալ։ Նման տեսակի վերամշակման գործարանների արտադրողականությունը հիմնականում սկսվում է 1 մլն տոննայից։
բ/ շրջան. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք իրականացվում են էկոլոգիայի տեսակետից հատկապես զգայուն կամ կարևոր շրջաններում կամ դրանց անմիջական հարևանությամբ (օրինակ, Ռամսարյան կոնվենցիայով սահմանված խոնավ հողերը, ազգային այգիները, բնական արգելանոցները, հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող գոտիները, հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանները). նաև պլանավորված գործունեության տեսակներ այն շրջաններում, որտեղ պլանավորված տնտեսական գործունեության առանձնահատկությունները կարող են զգալի ազդեցություն գործել բնակչության վրա,

Նախիջևանի տարածքում ամենամոտ բնության հատուկ պահպանվող տարածքն ուղիղ գծով գտնվում է Երասխ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա, և նախատեսվող գործունեությունը չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ նշված տարածքների վրա։ Ռամսարի կոնվենցիայով սահմանված խոնավ տարածքներ ևս չկան, իսկ մոտակա թեկնածու Էմերալդ տարածքից ուղիղ գծով հեռու է 12 կմ։
Նախատեսվող գործունեության ազդեցությունը բացառվում է նաև այս տարածքում առկա հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանների վրա՝ հաշվի առնելով, որ հնարավոր ամենամոտ գտնվող հուշարձանը ուղիղ գծով գտնվում է մոտ 12 կմ հեռավորության վրա։
գ/ հետևանքներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք գործում են հատկապես բարդ և պոտենցիալ վնասակար ազդեցություն, այդ թվում` այնպիսի ազդեցություն, որը լուրջ հետևանքներ է առաջացնում մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի արժեքավոր տեսակների և օրգանիզմների համար, սպառնալիք են հանդիսանում ազդեցության ենթարկված շրջանի ներկայիս կամ հետագա օգտագործման համար և հանգեցնում են լրացուցիչ բեռնվածության առաջացմանը, որը գերազանցում է արտաքին ազդեցությունների հանդեպ շրջակա միջավայրի կայունության մակարդակը:

Տարածքի ընտրությունը, կիրառվող արդիական տեխնոլոգիան և նախատեսվող բնապահպանական միջոցառումները նվազագույնի կհասցնեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։
Մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցությունը բացառվում է։ Մթնոլորտային օդ արտանետվող գազերը պարունակում են ածխածնի օքսիդ և երկօքսիդ, ջրածին, թթվածին, ազոտ։

Արտանետվող գազերի վրա տեղադրվելու է մաքրման երկաստիճան համակարգ, որի արդյունավետությունը կկազմի 99%։

Ներդրվող համակարգերը կապահովեն մթնոլորտ արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից ցածր մակարդակ։ Բացի այդ, մթնոլորտում ցրման պայմանները բարելավելու համար նախատեսվում է գազերի մթնոլորտ արտանետման համար 33-35մ բարձրությամբ խողովակ։

Ինդուկցիոն վառարաններից արտանետվող գազերում փոշու պարունակությունը մի քանի անգամ քիչ է քան աղեղային վառարաններից։

Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը բացառվում է։ Ջրապահանջը նախատեսվում է ապահովել գրունտային ջրերի հաշվին, որոնց մակարդակը տարածքում շատ մոտ է մակերեսին։

Տեխնիկական կարիքների համար ջուրը ծախսվելու է միայն հովացման համար։ Օրական շրջանառու ջրի ծախսը նախատեսվում է 328,8խմ։ Արտադրական գործընթացից ջրերի արտահոսք չի նախատեսվում, գործարանն աշխատելու է փակ շրջանառու համակարգով։

Թարմ ջուրը օգտագործվում է միայն շրջանառու համակարգի լրասնուցման համար։

Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսվում է արդիական կենսաբանական մաքրման կայան՝ 95-98 % արդյունավետությամբ:

Մաքրված ջրերը կարող են արտանետվել տարածքում գտնվող ցամաքուրդային ջրանցքներ և օգտագործվել նաև տարածքի ոռոգման նպատակով։

Սահմանային Արաքս գետը գտնվում է 6 կմ հեռավրության վրա։ Վնասակար ազդեցությունը բացառվում է՝ հաշվի առնելով, որ արտադրական գործընթցները չեն նախատեսում որևէ վնասակար արտանետում ջրային ավազան։

Կենդանական և բուսական աշխարհի օբյետների վրա ազդեցությունը բացակայում է Այս տարածքում բացակայում է կենդանական և բուսական աշխարհը, դրանց հանդիպելու դեպքում օրենքով սահմանված կարգով կիրականացվեն համապատասխան պահպանության միջոցառումներ։

Հողային ռեսուրսների վրա որևէ բացասական ազդեցություն ևս չի կարող դիտարկվել։ Գործարանը նախատեսվում է կառուցել արդեն իսկ խախտված տարածքում, որտեղ մնացել են կիսաքանդված շինություններ, պատնեշի մնացորդներ և այլն։ Գործունեության ենթակա տարածում բացակայում է հողի բերրի շերտը։

Թափոնների կառավարումը ևս իրականացվելու է սահմանված օրենսդրական պահանջների համապատասխան։ Սև մետաղների ջարդոնը հանդիսանում է ոչ վտանգավոր թափոն։ Սև մետաղաջարդոնի ձուլման արդյունքում առաջանցող խարամը, որը չունի վտանգավորության դաս, նախատեսվում է օգտագործել ճանապարհաշինությունում և այլ նպատակներով՝ այսպիսով, կրճատելով թափոնակուտակումը աղբավայրերում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP