21:53 14.06.2023
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Լիբբին խոստացել է նոր պաշտոնում նշանակվելու դեպքում աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ը պետք է շարունակի դատապարտել բռնությունը կամ բռնության սպառնալիքները։ Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի գործընկերների օգնությամբ կողմերն ավելի քան երբևէ մոտ են համաձայնության գալուն, և եթե ինձ հաստատեն, ապա ես պարտավորվում եմ օգնել նրանց այդ հարցում Բաքվում ակտիվ և համառ աշխատանքի շնորհիվ»,- նշել է Լիբբին։
Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լիբբիին կոչ է արել վճռական դիրքորոշում հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիևի հանցագործությունների հետ կապված: Մենենդեսի հարցին, թե արդյոք Լիբբին այսօր հրապարակավ դատապարտո՞ւմ է արգելափակումը և հորդորո՞ւմ է Ալիևին ապաարգելափակել Լաչինի միջանցքը, Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածուն պատասխանել է.
«Այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը բաղկացած է երեք տարրից: Նախ՝ ԱՄՆ-ը քննադատում է ցանկացած միակողմանի գործողություն, որը սպառնում է մարդկանց անվտանգությանը, խաթարում վստահության մթնոլորտը և մեծացնում ռիսկերը։ Կարճաժամկետ հեռանկարում հարկավոր է վերահսկել իրավիճակը և շարունակել կոչերն ու ճնշումները՝ վերականգնելու քաղաքացիական և առևտրային հաղորդակցությունը։ Միջնաժամկետ հեռանկարում մենք դիտարկում ենք աջակցության հարցը։ Այդ տարածք մուտքի հնարավորություն չունենք, բայց ԱՄՆ կառավարությունը 21 միլիոն դոլար է հատկացրել հումանիտար օգնության համար։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ լուծումը խաղաղության համաձայնագիրն է, որը կապահովի տարածաշրջանում բոլորի իրավունքներն ու անվտանգությունը»:
Մենենդեսն արձագանքել է Լիբբիի խոսքերին.
«Մինչ մենք ուղղակի հետևում ենք, մարդիկ են զոհվում»:
22:59 20.05.2025
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավորՄայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:40 20.05.2025
Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԸնթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
22:26 20.05.2025
Ոչինչ որոշված չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասինԱրգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը: «Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն: ...
22:18 20.05.2025
Ի՞նչ կարող է փոխվել զինվորական ծառայության համակարգում. Հայկ Սարգսյանի հարցազրույցըԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...
22:09 20.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարանՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ […] ...