Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.94 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին

15:50 20.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին:

Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների միջև ձևավորված համագործակցությունը՝ հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների շրջանակներում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններում առկա հնարավորություններին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առավել ակտիվ համագործակցությունը մասնավորապես զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող է դառնալ Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական կապերի զարգացման նոր խթան: Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների միջև ուղիղ թռիչքների առկայությունը:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը՝ որպես համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման քայլ: Բարձր է գնահատվել առկա փոխգործակցային ներուժը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և անխոչընդոտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դրականորեն արձանագրվել է տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության սահուն ընթացքը, որը նպաստում է երկկողմ կապերի ընդլայնմանը: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը՝ որպես ժողովուրդներին մերձեցնող կարևոր գործիք:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճել

19:20 20.05.2025

Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճել

Ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել: «Ունիվերսիտատյան» 38 միավորով դուրս է եկել Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլ և ապահովել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Միրանյանի թիմն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար «Ստյաուայի» հետ, սակայն չորրորդ տեղից ներքև չի […] ...

Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ  կատարելու վրա․ Աննա Հակոբյան

19:13 20.05.2025

Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

19:08 20.05.2025

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական […] ...

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել  ուշուի Եվրոպայի առաջնությունում

19:00 20.05.2025

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

Ավանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

18:55 20.05.2025

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

18:46 20.05.2025

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...

BACK_TO_TOP