16:16 20.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելու կարևոր աղբյուր։
Նախագահը բարձր է գնահատել նաև համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, որն ուղղված է հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում և միջազգային հարթակներում Հայաստանի դերի բարձրացմանը։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև համագումարի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը ՝ ընդգծելով դրանց նշանակությունը մեր երկրի զարգացման գործում։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի՝ COP-17-ի կարևորության վերաբերյալ:
Այս համատեքստում Համագումարի ներկայացուցիչները նախագահին մանրամասներ են ներկայացրել Համագումարի աջակցությամբ Հայաստանում իրականացվող տարբեր նախագծերի՝մասնավորապես 1994թ. Քերոլայն Մուգարի նախաձեռնությամբ հիմնադրված «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» (պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» (ATP) բարեգործական հիմնադրամ) գործունեության վերաբերյալ:
1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգնվել են ավելի քան 8 միլիոն ծառ և ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր:
«Էյ Թի Փի»-ի աշխատանքներն ուղղված են Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ կենտրոնացված ռեսուրսներով անտառվերականգնման աշխատանքները ֆինանսավորելու միջոցով:
«Էյ Թի Փի»-ի ծրագրային հիմնական նպատակներն են՝
1) ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում,
2) բնապահպանական կրթություն,
3) կայուն զարգացում և աղքատության կրճատում:
2004թ. «Էյ Թի Փի»-ն ընդլայնել է իր ծրագրերը՝ ներառելով բնապահպանական կրթությունը: Միևնույն ժամանակ «Էյ Թի Փի»-ն հրատարակել է Հայաստանում առաջին բնապահպանական կրթական ձեռնարկը, որը կոչվում է «Գաղափար տնկիր, ծառ տնկիր» և Կարին ու Մարգահովիտ գյուղերում հիմնեց Մայքլ և Վերջինիա Օհանյանների բնապահպանական կրթական կենտրոնները: Ծրագրի ընդլայնման արդյունքում հիմնվել է շուրջ 300 դպրոց:
21:33 20.05.2025
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԻրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...
21:27 20.05.2025
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցերՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:20 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […] ...
21:12 20.05.2025
Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։ Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու գավաթը: Այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև […] ...
21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...
20:48 20.05.2025
ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...