19:19 15.06.2023
Հայաստանում շինարարարական բում է ու այն երկար է շարունակվելու, քանի որ կառավարությունը նոր որոշում է կայացնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:
Վարչապետը նկատել է՝ ընդդիմության կողմից տեսակետ կա, թե 2022-ի մոտ 12 տոկոս տնտեսական աճի հետ Հայաստանի կառավարությունն ի՞նչ կապ ունի:
«Պետք է հիասթափեցնեմ, այդպես չէ: Հայաստանում այսօր մեծ շինարարարական բում է: Այդ ո՞նց եղավ: Դա կապված է կառավարության շատ կոնկրետ մի ծրագրի հետ, երբ մենք որոշեցինք, որ հիփոթեքային վարկի դիմաց եկամտային հարկը շարունակելու ենք վերադարձնել և 2025 թ հունվարի 1-ից հետո Երևանում այդ համակարգը չի գործելու: Եվ բոլոր այն ներդրողները, որոնք գիտեին, որ Երևանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել, որովհետև 2022 թ. 35 մլրդ դրամը չէր գնալու ներդրում այդ ծրագրին: Այդ շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, որովհետև մենք հիմա հաջորդ որոշումն ենք կայացնում»,-ասել է Փաշինյանը:
2025թ համակարգը դուրս կգա Երևանից, հաջորդ փուլով, ամենայն հավանականությամբ, 2028 թ հունվարի 1-ից համակարգը կփակվի երևանամերձ մարզերի համար: Իսկ մնացած բոլոր մարզերի համար համակարգը բաց կլինի:
«Եվ այս շինարարարական բումը, Երևանը և երևանամերձ մարզերը հագեցնելով, կհասցնի ՀՀ ամենահեռավոր բնակավայրերը: Այսօր դրա երևույթները մենք տեսնում ենք: Կապանում նորակառույց շենքեր ունենք, այդ թվում աջակցում ենք պետական ծրագրերում, որ գնողունակությունը, շուկայում մրցունակությունը բարձրանա»,-ասել է վարչապետը:
Նրա խոսքով, այդ շինարարություններում օգտագործվում է տեխնիկա, որ 30 տարի Հայաստանում չի եղել: Վարչապետի կարծիքով՝ դա ևս տնտեսության արդիականացման պետական ծրագրի շնորհիվ է եղել, որով ընկերությունների կողմից ձեռք բերվող տեխնիկայի համար վերցրած վարկերի տոկոսները պետությունը սուբսիդավորում է:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...