14:20 14.03.2018
«Քաղաքական ընդդիմությունը թե՛ խորհրդարանում, թե՛ առավել ևս արտախորհրդարանական ուժերը որևէ լծակներ չունեն ազդելու քաղաքական որոշումների վրա, մասնավորապես վարչապետի նշանակման հարցում, իրենց միակ գործիքը, միակ շանսը փողոցն է»,- այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ով խոսել է նաև այն մասին, թե ինչպես է, որ ընդդիմությանը չի հաջողվում մարդկանց փողոց դուրս բերել անգամ գնաճից հետո:
Հիշեցնենք, որ տարեսկզբին «Ելք» դաշինքն էր գնաճի համար երթ կազմակերպել:
«Ցանկացած երկրում ընդդիմությունը համարում է, որ դա գերզգայուն թեմաներից մեկն է՝ գրպանի թեման, հացի թեման: Սովորաբար ընդդիմությունը փորձում է օգտվել այդ հնարավորությունից: «Ելք»-ն էլ փորձեց օգտվել, բայց չեմ կարծում, որ հաջողվեց իրենց ակնկալվող արդյունքին հասնել: Իրենց տակտիկայի հիմքում դրված էր ձնագնդիի էֆեկտը, այսինքն՝ պարբերաբար միջոցառումների հրավիրել մարդկանց, աստիճանաբար ավելացնել այդ զանգվածը և փորձել դա օգտագործել իշխանությանը ստիպելու համար՝ փոխել ինչ-ինչ քաղաքական մոտեցումներ»,- ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
SHANTNEWS-ի այն հարցին, թե չստացվեց, որովհետև մարդիկ հացի խնդիր չունե՞ն, թե՞ չեն հավատում պայքարի այդ ձևին, քաղտեխնոլոգը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ մարդիկ ունեն հացի խնդիր, նույնիսկ առանց այդ գնաճի տենդենցի ունեն հացի խնդիր, բողոքական ընտրազանգված կոչեցյալը ՀՀ-ում տարեցտարի աճում է, մյուս կողմից՝ այդ ընտրազանգվածին միշտ ավելի հեշտ է կառավարել, իսկ ընտրությունների ժամանակ նաև ուղղակիորեն գնել:
Հիմա փաստն այն է, որ մարդիկ ուղղակի չեն դուրս գալիս փողոց, այդ թվում՝ չվստահելով: Բայց ես կարծում եմ, որ նաև հոգեբանական խնդիրներ կան: Մի մասը, այնուամենայնիվ, եղել է գործարքի մեջ իշխանության հետ, 10 հազարի թեմայի մասին եմ ասում: Իրենք շատ լավ հասկանում են, որ կռվող զանգված չեն, հոգեբանական այդ պահն էլ կա: Ցավոք սրտի, Հայաստանում տարեցտարի ավելանում է պաշտոնյաների հետ գործարքի մեջ մտնողների թիվը»:
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:50 15.05.2025
Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համարՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...