21:52 18.06.2023
Գերմանական KFW բանկի միջոցներով իրականացվող ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով Գյումրիի Սավոյան փողոցի բնակիչների համար ջրագիծ է անցկացվում։ Սա թերևս ենթակառուցվածքների նորացման միակ ծրագիրն է, որում ներառվել է Սավոյանը։
Անանցանելի, 30 տարուց ավելի չնորոգված Սավոյանը քաղաքի այն երկրորդական փողոցներից մեկը մնաց, որտեղ բացի թեթև հարթեցումներին, հիմնային աշխատանք չկատարվեց։ Համարելով ծայրամասային և թերի բնակեցված թաղամաս՝ այն միշտ դուրս է մնացել փողոցաշինական ծրագրերից։
KFW գերմանական բանկի միջոցներով մարզում դեռ շարունակվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի նորացման ծրագրից փաստորեն օգտվեց Սավոյան փողոցը։ Մեծ ու խորը փոսերով հայտնի փողոցը հիմա ամբողջությամբ է քանդված։ Սավոյանցիներին հիմա էլ այս հարցն է հետաքրքրում, ջրագծերը փոխելուց հետո, գոնե ասֆալտապատ փողոց կունենան, թե էլի կմնա անտեսված։
«էս վիճակն ահավոր է, ոչ տրանսպորտ, ոչ շտապօգնություն, ոչ տաքսի, ոչ մի բան ըստեղ չի կարողանում մտնել»,-ասում է բնակիչներից մեկը։
«Գոնե վերջում մաքրեն, որ էդ հետքերը վերանա, ըսպես ցեխի մեջ չեղնի։ Ամեն առավոտ ցելաֆոնները ոտքերիս քաշած կերթանք գործի»,- դժգոհում է թաղամասի մյուս բնակիչը։
Իրենց մտավախությունը ջրաշինարարին էլ են հայտնել։ Ու ինչպես նախորդ ծրագրերում է եղել, շինարարը խրամուղիները փակելու, հարթեցնելու տերն է։ Ջրամատակարման և ջրահեռացման համակարգի նորացման ծրագրի սա երրորդ փուլն է, որում և ընդգրկվել է Սավոյանն ու հատող մյուս փողոցները։ Մոտ 12 կմ երկարության ջրագիծ է նորացվում։
«Ծրագիրը սկսվել է 2021 թ․-ից և մինչ այսօր իրականացնում ենք, ուղղակի շինաշխատանքների ընթացքում պլանավորման ժամանակ Սավոյան փողոցի հատվածը ընկել է այս տարվա մեջ։ Շինաշխատանքների ընթացքում տարբեր խնդիրներ են հանդես գալիս՝ փտած խողովակներ, չգործող կոյուղիներ, որոնք լցվում են տրանշեների մեջ, որոնք խանգարում են շինաշխատանքների ընթացքին»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։
Թաղամասի ներքին կոմունիկացիոն ցանցը մինչև երկրաշարժն է կառուցված եղել։ Մինչև 88 թվականը, այն այլ ենթակառուցվածքներով, շենք-շինություններով ապահովված թաղամաս է եղել։ Հետո վերածվելով տնակային ավանի՝ անկանոն ջրագծեր են անցկացվել, տարիների ընթացքում դրանք նաև վնասվել են, քայքայվել։
Ընդհանուր առմամբ, Գյումրիի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցի քարտեզագրում, որպես այդպիսին, գոյություն չունի։ Թե խողովակները որտեղով են անցնում, շինարարը փորելուց հետո է տեսնում։ Ոչ միայն ջրագծերի, նաև կոյուղատար ցանցի անկանոն անցկացումների պատճառով լրացուցիչ աշխատանքների են բախվում։ Թեև այս ծրագրով Սավոյան փողոցում նախատեսված չէ կոյուղագծերի նորացում, բայց տնային միացումները ևս շինարարն է կատարելու։
«Ժամկետը սահմանված է ամբողջ ծրագրի շրջանակում մինչև 2024թ․-ի մայիսի 30-ը, իսկ մեր ծրագրերով այս հատվածի խողովակների տեղադրումը պետք է վերջացնենք մոտ 3 օր հետո, դրանից հետո տեղի կունենա փորձարկում, խողովակների լվացում և փոխկապակցում տնային միացումներին և գոյություն ունեցող գլխավոր ջրագծին։ Դա մոտավորապես մեկ ամսվա շրջանակներում տեղի կունենա, եթե խնդիրներ չառաջանան»,-նշել է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ղեկավար Սուրեն Մամաջանյանը։
Ջրաշինարարական աշխատանքներից հետո «Դորոժնիկ» ընկերությունը Սավոյան փողոցը կբերի այն տեսքին, որը եղել է, այսինքն՝ ըստ էության, Սավոյանի դեպքում ընդամենը հարթեցնելու են։ Թաղամասն այժմ ջուր ստանում է հին ջրացանցով, աշխատանքների ընթացքում ջրամատակարարումը չի դադարեցվում։
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...
09:27 18.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...