



23:48 17.06.2023
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ միասին Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել եմ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում։ Տնօրենի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել են մասնաճյուղի տարածքում, տեսել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ստեղծված և շինաշխատանքների ավարտական փուլում գտնվող ուսումնաարտադրական ու հետազոտական մի շարք նորարարական ենթակառույցներ։
Հավելել է, որ մասնավորապես, այցելել են արդեն գործարկված համակարգչային լսարաններ, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիա, գիտելիքի նորարարական հաբ, շահագործման համար պատրաստ հողի անալիզի լաբորատորիա, ինչպես նաև արդեն կերպարանք առնող խելացի գյուղատնտեսության գիտաուսումնափորձարարական կենտրոն՝ իր գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման և վերապատրաստման կենտրոնով, որի մեքենատրակտորային զինանոցը համալրման փուլում է:
«Մինչև 2023 թվականի ավարտը Սիսիանի մասնաճյուղում շահագործման կհանձնվի խելացի անասնաշենքը՝ կաթի և գոմաղբի վերամշակման հնարավորություններով: Հիմնման փուլում է ինտենսիվ այգին։ Շուտով կմեկնարկի ջերմատան շինարարությունը։ Մասնաճյուղը կունենա նաև կանաչ կերի և հատիկի արտադրամաս, կտեղադրվեն արևի և քամու էլեկտրակայաններ:
Այսպիսով, Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը շուտով կունենա լավագույն հնարավորությունները՝ զարգացնելու գյուղմեքենայացման և անասնաբուծության ոլորտի կրթական, արտադրական և հետազոտական բաղադրիչները՝ Սիսիան քաղաքը և տարաշածրջանի շահառու գյուղական համայքները համալրելով բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով։ Դրանով իսկ մասնաճյուղը կնպաստի թե՛ համայնքների կենսապայմանների բարելավմանը, և թե՛ կանաչ ագրոտեխնոլոգիաների կիրառման ու տարածման միջոցով տարածաշրջանի հարակայուն զարգացմանը»,-մանրամասնել է Հայրապետյանը:
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...
09:27 18.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...