Բաքվի լրատվամիջոցները հաստատում են, որ Իլհամ Ալիևը ստում էր՝ պնդելով, թե չի վերավաճառում Եվրոպային ռուսական ու իրանական գազը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Բաքվի լրատվամիջոցները հաստատում են, որ Իլհամ Ալիևը ստում էր՝ պնդելով, թե չի վերավաճառում Եվրոպային ռուսական ու իրանական գազը

22:09 21.06.2023

Ադրբեջանը շարունակում է ավելացնել Իրանից գնվող գազի ծավալները՝ չնայած Բաքվի ու Թեհրաnի միջև աճող լարվածությանը: Անհերքելի փաստերը վկայում են այն մասին, որ այդ պետությունn իրականում վառելիքի վերավաճառքով է զբաղվում:

Ի՞նչ ծավալների մասին է խոսքը և արդյո՞ք Ադրբեջանը միայն իրանական գազն է վերավաճառում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Նավթի և գազի իրանական պետական ընկերության ղեկավար Մահջիթ Չեհենին երեկ ասել է, որ Իրանից Ադրբեջան մղող գազատարի տարողունակությունն ավելացնելու արդյունքում հնարավոր կլինի Ադրբեջանին վաճառվող գազի ծավալներն ավելացնել մոտ 70%-ով:

Եթե նկատի ունենանք, որ նախնական պայմանագրի համաձայն՝ Իրանն Ադրբեջանին խոստացել էր 2 մլրդ խմ գազ վաճառել, ապա այս ամենից պարզ է դառնում, որ հնարավոր է այդ ծավալները հասցնել մինչև 3.5-ի:  Ավելին, պարզվում է, որ մինչև տարվա վերջ համապատասխան տեխնիկական միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի Իրանից անգամ 5.5 մլրդ խմ գազ վաճառել, ապահովել Ադրբեջանին:

Այստեղ տեղին հարց է առաջանում՝ ինչի՞ համար է պետք Ադրբեջանին իրանական գազը, այն դեպքում, երբ ինքն է հպարտանում գազի անսպառ ծավալներով և խոստանում է Եվրոպային գազի ահռելի մեծ ծավալներ ապահովել:

Այսինքն՝ ակնհայտ է, որ գործ ունենք պարզագույն վերավաճառքի հետ:

Հիշեցնեմ՝ այժմ Ադրբեջանը Եվրոպային վաճառում է 11.5 մլրդ խմ գազ։ Ըստ նախորդ տարվա ձեռք բերված համաձայնության՝ 2027թ.-ից Ադրբեջանը պատրաստվում է գրեթե կրկինապատկել Եվրոպային վաճառվող գազի ծավալները՝ հասցնելով այն 20 մլրդ խմ-ի:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը գազի սեփական այդպիսի ծավալներ չունի և մասնավորապես հայտնի է, որ Շահդենիս հանքը շահագործող «Բրիթիշ Պետրոլիում» ընկերության ներկայացուցիչը վերջերս ասել էր, որ Շահդենիսի հնարավորությունները չեն ների, հնարավորություն չեն տա Ադրբեջանի խոստացածը կատարել, իսկ մնացած բոլոր հանքերը շատ ավելի փոքր են և դրանց հետ հույս կապել հնարավոր չէ:

Այսինքն՝ ստեղծված պայմաններում, եվրոպացիներին տված խոստումը պահպանելու համար, Ադրբեջանն այժմ փորձում է այս ու այլ տեղից գնել գազ՝  այն վերավաճառելով ու ներկայացնելով  որպես ադրբեջանական»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույւցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

10:16 18.08.2025

Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Սենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002) Խորխե Կիրոգան անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական դատարանի (SEC) կողմից հրապարակված քվեների հաշվարկի տվյալները։ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է 32.08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26.94%, «Միասնություն» կուսակցությունը՝ 19.93%», – արձանագրությունների ավելի քան 90%-ի նախնական մշակումից հետո մամուլի ասուլիսում ասել […] ...

ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար

10:06 18.08.2025

ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար

ՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից

09:55 18.08.2025

Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...

Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համար

09:45 18.08.2025

Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համար

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ

09:40 18.08.2025

WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ

Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...

Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը

09:33 18.08.2025

Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP