Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական աշխատանքներն ընթացքի մեջ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական աշխատանքներն ընթացքի մեջ են

20:30 21.06.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Առաջին կանգառը եղել է Ազատան բնակավայրի թիվ 24 փողոցում։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող այս ծրագրում կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս:

Միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթով՝ 1310 քառակուսի մետր մակերեսով, 320 գծամետր երկարությամբ, 5 սմ հաստությամբ, 4 մետր լայնությամբ ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Մեծմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից։

Մուշեղ Մուրադյանը շինարարի հետ զրույցում հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով և ժամանակին։

Պատասխանատուներն Ազատան բնակավայրում հետևել են նաև թիվ 1 փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։Պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող սուբվենցիոն այս ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 118 մլն դրամ:

Ազատան բնակավայրի թիվ 1 փողոցն անցնում է համայնքի կենտրոնով, որից սկիզբ են առնում համայնքի երկրորդային փողոցները։ Ունի տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղաշարժի բարձր ինտենսիվություն։

Միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթով՝ 6720 քառակուսի մետր մակերեսով, 800 գծային մետր երկարությամբ, 5 սմ հաստությամբ, 8 մ լայնությամբ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրակաացվում է «Մեծմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից։

Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը դիտարկել է նաև Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Միաշերտ ասֆալբետոնյա ծածկույթով 5 սմ հաստությամբ, 393 գծային մետր երկարությամբ փողոցի հիմնանորոգման աշխատանքերն իրականացվելու է մեկ փուլով։ Պատասխանատուների հավաստմամբ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն ըստ նախատեսվածի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի նախագահը հանձնարարել է պահպանել ԿԺԴՀ-ի հետ կնքված համաձայնագրերը

10:28 18.08.2025

Հարավային Կորեայի նախագահը հանձնարարել է պահպանել ԿԺԴՀ-ի հետ կնքված համաձայնագրերը

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունը կառավարության նիստում հրամայել է պահպանել ԿԺԴՀ-ի հետ կնքված համաձայնագիրը «հնարավորության սահմաններում»,-նրա խոսքերն է մեջբերել Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմը։ «Իսկական անվտանգությունը հիմնված է խաղաղության պաշտպանության վրա։ Մենք պետք է քաջություն ունենանք աստիճանաբար քայլեր ձեռնարկելու լարվածությունը նվազեցնելու համար՝ միաժամանակ պահպանելով բարձր պաշտպանական կարողությունը։ Ես խնդրում եմ համապատասխան գերատեսչություններին պատրաստվել գործող միջկորեական […] ...

Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

10:16 18.08.2025

Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Սենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002) Խորխե Կիրոգան անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական դատարանի (SEC) կողմից հրապարակված քվեների հաշվարկի տվյալները։ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է 32.08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26.94%, «Միասնություն» կուսակցությունը՝ 19.93%», – արձանագրությունների ավելի քան 90%-ի նախնական մշակումից հետո մամուլի ասուլիսում ասել […] ...

ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար

10:06 18.08.2025

ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար

ՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից

09:55 18.08.2025

Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...

Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համար

09:45 18.08.2025

Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համար

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ

09:40 18.08.2025

WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ

Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...

BACK_TO_TOP