10:47 22.06.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։
Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հանդիպում են ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումների և հերթերի գոյացումների կանխմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիները, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։ Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես, սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը։
Ավելի վաղ՝ ս․թ․ հունիսի 7-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետում գոյություն ունեցող խնդիրներին համատեղ ջանքերով օպերատիվ լուծումներ տալու առնչությամբ:
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...
09:27 18.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...