16:03 23.06.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը և ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հունիսի 22-ին հյուրընկալել են ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին, ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդիին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն՝ Ջոն Ալելոյին։
Հյուրերը շրջել են ՀԱԱՀ-ի լաբորատորիաներում և ծանոթացել իրականացվող հետազոտական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվել են համալսարանի գործունեությունը, միջազգային, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերն ու վերջին տարիներին համալսարանի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Շրջայցին հաջորդել է քննարկում, որի ընթացքում կողմերը դիտարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես ճշգրիտ գյուղատնտեսության, նորարար ագրոտեխնիկայի կիրառման, համատեղ հետազոտությունների ու ծրագրերի իրականացման, խելացի անասնաբուծության, անասնաբուժական ծառայությունների մատուցման և մի շարք այլ ուղղություններով։
Նույն օրը Արման Խոջոյանը և Լորա Քելին հանդիպել են բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
10:16 18.08.2025
Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլՍենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002) Խորխե Կիրոգան անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական դատարանի (SEC) կողմից հրապարակված քվեների հաշվարկի տվյալները։ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է 32.08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26.94%, «Միասնություն» կուսակցությունը՝ 19.93%», – արձանագրությունների ավելի քան 90%-ի նախնական մշակումից հետո մամուլի ասուլիսում ասել […] ...
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...