16:18 23.06.2023
Վրաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Անդրկասպյան (Միջին) տրանսպորտային միջանցքի զարգացման հնգամյա ճանապարհային քարտեզը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ղազախստանցի պաշտոնակից Ալիխան Սմայիլովի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ունենք կոնկրետ ճանապարհային քարտեզ (խմբ.՝ Միջին միջանցքի զարգացման համար), որի շուրջ արդեն համաձայնություն ենք ձեռք բերել Ղազախստանի հետ: Դա մոտավորապես հնգամյա պլան է: Մինչև 2027 թվականը մենք ստույգ գիտենք, թե ինչ պետք է անեն Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը», – ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ երեք երկրներն աշխատում են, որպեսզի վերացնեն բոլոր խոչընդոտները:
«Այս նախագծին մասնակցում ենք Ադրբեջանի հետ միասին: Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը համագործակցում են բոլոր խոչընդոտները վերացնելու և Միջին միջանցքն է՛լ ավելի գրավիչ դարձնելու համար, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, ընդհանրապես Ասիայի երկրների համար, որպեսզի է՛լ ավելի շատ բեռներ անցնեն Միջին միջանցքով», – եզրափակել է նա։
Ղազախստանի վարչապետը Թբիլիսիում է գտնվում պաշտոնական այցով։ Սմայիլովն արդեն բանակցություններ է վարել իր վրացի պաշտոնակցի հետ ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված կազմով։ Վրաստան այցից առաջ Ղազախստանի վարչապետը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էրԱդրբեջանում։
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը միջազգային փոխադրամիջանցք է, որը Չինաստանը և Եվրոպայի երկրները կապում է Ղազախստանի, Կասպից ծովի ջրատարածքի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով:
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...
09:27 18.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...