Գրանցվել է 1103 զանգ. Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+19 oC

Գրանցվել է 1103 զանգ. Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:26 26.06.2023

2023 թվականի հունիսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1103 զանգ, որից 11-ը՝ տեխնածին, 47-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ ավելացել են բնակելի տարածքներում սողունների հայտնվելու դեպքերը: Օձերի հայտնաբերման մասով 8 կանչ է գրանցվել, 4-ը՝ Ստեփանակերտում, 3-ը՝ Մարտակերտի և մեկ դեպք՝ Մարտունու շրջաններում:

ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս սողուններին հայտնաբերելու դեպքում ինքնուրույն գործողություններ չանել, անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծին՝ 911 հեռախոսահամարին:

Նշված ժամանակահատվածում հրդեհի վերաբերյալ կանչեր չեն արձանագրվել, դրան նպաստել է նաև անձրևի տեսքով ամենօրյա տեղումները: Սակայն, հրդեհավտանգ շրջանն արդեն սկսված է: Այս առումով, ՆԳ նախարարության կողմից իրականացվում են համապատասխան իրազեկման և կանխարգելիչ գործողություններ, բնակչության անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու ուղղությամբ։

Դրա հետ մեկտեղ, ծառայությունում ամենօրյա ռեժիմով տարվում են համապատասխան ուսումնական և գործնական պարապմունքներ։

Յոթ օրվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 159 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Ծառայության սակրավորները բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, բնակելի տարածքներում և գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում իրականացնում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանքներ:
Անցած շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 9 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 7 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Հետադարձ կապ՝ 911, 101, 112, /047/94-09-11

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցին

13:49 15.05.2025

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...

Զելենսկին ժամանել է Անկարա

13:40 15.05.2025

Զելենսկին ժամանել է Անկարա

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Զելենսկիին դիմավորել են ուկրաինացի և թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրադադարի կոչ կանի Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը։ ...

Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին

13:32 15.05.2025

Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի․ Թրամփը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայիսի 16-ին ժամանել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ շփումները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող կանցնի։ Մտածեք այդ մասին. ամեն շաբաթ միջինում 5000 զինվոր է զոհվում», – ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի […] ...

Արթիկցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել է

13:25 15.05.2025

Արթիկցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արթիկ քաղաքի 47-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արթիկցի տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 37 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...

Խորհրդարանը քննարկել է ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

13:17 15.05.2025

Խորհրդարանը քննարկել է ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

Մայիսի 15-ին խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն ԱԺ որոշմամբ  կքնննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ: «Օրենքի նախագիծը միտված է բարելավելու մեր ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը: Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն […] ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով․Ռուբիո

13:10 15.05.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով․Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ Անթալիա ժամանելով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։ Ռուբիոն նաև նշել է, որ […] ...

BACK_TO_TOP